Klarna-ն թողարկում է դոլարին կցված իր նոր KlarnaUSD սթեյբլքոինը, որը մշակվել է Bridge-ի Open Issuance հարթակի վրա․ վերջինս Stripe-ին պատկանող ենթակառուցվածք է, որն ընկերություններին թույլ է տալիս հեշտությամբ թողարկել, շրջանառությունից հեռացնել և կառավարել իրենց սթեյբլքոինների պահուստները։
Սթեյբլքոինն առաջին անգամ կներկայացվի Stripe-ի աջակցությամբ ստեղծված Tempo բլոքչեյնում, իսկ հիմնական գործարկումը տեղի կունենա 2026թ.-ին։ Tempo-ն նախատեսված է մեծ ծավալով և ցածր արժեքով գործարքների արդյունավետ իրակնացման համար։
Klarna-ն, ունենալով 122 միլիոն հաճախորդներ և գլոբալ հասանելիություն, նշել է, որ այս քայլը հնարավորություն է տալիս ընկերությանը դիրքավորվել որպես միջազգային փոխանցումների դաշտը վերափոխող հարթակ՝ դարձնելով դրանք ավելի արագ և մատչելի։
Ընկերությունը վստահ է, որ այս մոտեցումը կարող է զգալիորեն նվազեցնել կախվածությունը ավանդական և բարձր վճարներով վճարային մեթոդներից։