Ալեն Սիմոնյանն այլ բան չգտավ հակադարձելու այսօրվա լսումներին, քան դահլիճից նկարներ դնել ու կամայական մեկնաբանություններ անելը: Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«7 ժամ նախատեսված լսումներին, տասնյակ փաստարկված ելույթների միակ արձագանքն էժան մանիպուլիացիան է` իբր նայեք, ոչ բոլոր մասնակիցներն են դահլիճում:
Այո լսումներին մասնակցող բոլորը չեն միշտ դահլիճում, ինչպես ԱԺ նիստերին միշտ չեն բոլոր պատգամավորները դահլիճում, ասենք բյուջեի քննարկմանը չներկայացող թիմի ղեկավարներից մեկը հենց այս հարցին պետք է անդրադառնար:
Մարդիկ ունեն տարբեր զբաղվածություններ, շատերը սահմանափակ ժամանակով են ներկա եղել նիստին, ու՞:
Այս պահին ԱԺ տարբեր սենյակներում, տարբեր խմբերով մարդիկ քննարկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցը, ինչն է խնդիրը, որն է այստեղ հարցը:
Ընդհանրապես, իսկ մարդկանց ելույթներում հնչած փաստարկների մասին դիտարկումներ կան, թե ասելու բան չունենալն այս անգամ այս ծիծաղելի տեսքով է դրսևորվում»: