https://arm.sputniknews.ru/20251126/siriaci-grvohajinnern-ancats-gisher-jarder-en-kazmakerpel-alavineri-taghamaserum-96245545.html
Սիրիացի գրոհայիններն անցած գիշեր ջարդեր են կազմակերպել ալավիների թաղամասերում
Սիրիացի գրոհայիններն անցած գիշեր ջարդեր են կազմակերպել ալավիների թաղամասերում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Սիրիայի քաղաքներում բողոքի ալիք էր սկսվել ընդդեմ ալավիների և քրիստոնյաների ճնշումների: 26.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-26T16:22+0400
2025-11-26T16:22+0400
2025-11-26T16:22+0400
սիրիա
սիրիահայ
մալավի
անկարգություններ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1a/96239294_0:0:1920:1080_1920x0_80_0_0_18c7a24905ffa497381236244eb89647.jpg
Սիրիացի զինված գրոհայիններն անցած գիշեր ջարդեր են կազմակերպել ալավիների բնակության շրջաններում։Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, զինված ջոկատները Հոմսում հարձակվել էին հայերի և ալավիների վրա։ Անկարգությունները սկսվել էին ալավիների ալ-Մուհաջիրին շրջանում, ապա տարածվել դեպի հայկական թաղամաս։ Որոշ տվյալներով՝ ջարդերի առիթ էր հանդիսացել սուննի ամուսնական զույգի սպանությունը։Նոյեմբերի 25-ին Սիրիայում բողոքի ակցիաներ են սկսվել՝ կապված ալավիների և քրիստոնյաների ջարդերի հետ: Հանրահավաքներ են անցկացվել ինչպես Հոմսում, այնպես էլ Սիրիայի այլ քաղաքներում՝ Տարտուսում, Ջաբլում, Կարդախում, Լաթաքիայում։
սիրիա
մալավի
2025
Լուրեր
am_HY
Сирийские боевики ночью устроили погромы в алавитских районах
Sputnik Արմենիա
Сирийские боевики ночью устроили погромы в алавитских районах
2025-11-26T16:22+0400
true
PT0M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1a/96239294_240:0:1680:1080_1920x0_80_0_0_e4d4cdf5269e2ebc0045eb5140fcb1f0.jpg
սիրիա, սիրիահայ, մալավի, անկարգություններ, տեսանյութեր, տեսանյութ, видео
սիրիա, սիրիահայ, մալավի, անկարգություններ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ավելի վաղ Սիրիայի քաղաքներում բողոքի ալիք էր սկսվել ընդդեմ ալավիների և քրիստոնյաների ճնշումների:
Սիրիացի զինված գրոհայիններն անցած գիշեր ջարդեր են կազմակերպել ալավիների բնակության շրջաններում։
Ինչպես հայտնում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները, թեև, այսպես կոչված, «անվտանգության ուժերը» Հոմս են եկել հասարակական կարգը պահպանելու համար, զինված գրոհայինները խմբերով ներխուժել են ալավիների թաղամասեր, սկսել են ջարդել մեքենաները, ավերել տները, կողոպտել խանութները:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, զինված ջոկատները Հոմսում հարձակվել էին հայերի և ալավիների վրա։ Անկարգությունները սկսվել էին ալավիների ալ-Մուհաջիրին շրջանում, ապա տարածվել դեպի հայկական թաղամաս։ Որոշ տվյալներով՝ ջարդերի առիթ էր հանդիսացել սուննի ամուսնական զույգի սպանությունը։
Նոյեմբերի 25-ին Սիրիայում բողոքի ակցիաներ են սկսվել՝ կապված ալավիների և քրիստոնյաների ջարդերի հետ: Հանրահավաքներ են անցկացվել ինչպես Հոմսում, այնպես էլ Սիրիայի այլ քաղաքներում՝ Տարտուսում, Ջաբլում, Կարդախում, Լաթաքիայում։