Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է մաքսային մոտեցումների ներդաշնակեցում, միասնական համապարփակ սակագնի ձևավորում, կանոնավոր բլոկային գնացքների գործարկում և Հյուսիս-Հարավ երթուղով տրանսպորտային ընթացակարգերի կատարելագործում։
Նշվում է, որ այս մեխանիզմների ներդրումը թույլ կտա ստեղծել ավելի կանխատեսելի, արագ և ծախսարդյունավետ լոգիստիկ շղթա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև, իսկ համաձայնագիրը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տարանցիկ հոսքերի կայուն աճի համար։