Սարալանջի փողոցում 4 մեքենա է բախվել, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23:15-ի սահմաններում Սարալանջի փողոցի սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Toyota», «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Volkswagen»-ի ուղևորն ու «Mercedes»-ի վարորդը՝ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենանաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։