Արման Ծառուկյանն առաջադիմել է UFC-ի դասակարգման աղյուսակում

Արման Ծառուկյանը մեկ աստիճան առաջադիմել է UFC-ի անկախ քաշային կարգից (Pound-For-Pound) դասակարգման աղյուսակում և բարձրացել 13-րդ տեղ։

Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ հաղթանակից հետո հայ մարտիկը շրջանցել է ամերիկացի Բելալ Մուհամադին, որը պարտվել էր իռլանդացի Իեն Գերիին։

Արման Ծառուկյանը շարունակում է մնալ թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման առաջատարը։

Անկախ քաշային կարգից դասակարգման առաջատարը ռուսաստանցի Իսլամ Մախաչևն է, իսկ երկրորդ տեղում Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան է, որը կարող է լինել Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը։

29-ամյա հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Leave a Comment