Վստահ եմ՝ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի. վերադառնալու են բոլորը, այդ թվում՝ նաև այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանում հաստատված 23 գերի կա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա վստահ է, որ մի օր գերիների թիվը հասնելու է 0-ի։

«Եկեք սպասենք, ես վստահ եմ, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի։ Վերադառնալու են բոլորը, այդ թվում՝ նաև այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները»,- ասաց ԱԺ նախագահը։

Սիմոնյանը վստահեցրեց, թե իրենք ամեն ինչ անելու են, որ բոլոր գերիներն անխտիր վերադառնան։

Leave a Comment