Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հիմնված է ռուսական առաջարկների վրա. Reuters

Ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման ամերիկյան 28 կետից բաղկացած ծրագիրը, որը հրապարակվել է նոյեմբերի 21-ին, մասամբ հիմնված է այն առաջարկների վրա, որոնք Ռուսաստանը հոկտեմբերին փոխանցել էր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։ Աղբյուրների խոսքով՝ ռուսական կողմն այդ փաստաթուղթը, որը՝ ներառում է Մոսկվայի պայմանները պատերազմի դադարեցման համար, փոխանցել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին հոկտեմբերի կեսերին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո։ Աղբյուրներն ընդգծել են, որ ամերիկյան ծրագիրը ներառում է ավելի վաղ ռուսական կողմի առաջարկած տարրեր, սակայն այդ առաջարկների՝ 28 կետերի մեջ ինտեգրման ճշգրիտ մանրամասները չեն բացահայտվում։ ԱՄՆ պաշտոնյան ABC News-ին հայտնել […]

Leave a Comment