Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհը մարելու համար երկինք են բարձրացել ՀՀ ՊՆ ուղղաթիռներ

Հայաստանի ռազմաօդային ուժերը մի քանի ուղղաթիռներ են գործի դրել Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհը մարելու համար: Փրկարար ծառայությունը հայտնում է, որ ժամը 10:30-ի դրությամբ Դիլիջան «Կազաչի» հատվածում կրակը մեկուսացվել է, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորանների հարևանությամբ անտառներում, «Լեռնային Արմենիա» առողջարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածվող լուրերը, թե կրակը հասել է առողջարան:

 

Leave a Comment