«Պետք է բացառել վարչախմբի հետ ցանկացած համագործակցություն». Իշխան Սաղաթելյանի առաջարկը՝ ընդդիմադիր ուժերին

«Պետք է բացառել վարչախմբի հետ ցանկացած համագործակցություն». Իշխան Սաղաթելյանի առաջարկը՝ ընդդիմադիր ուժերին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ խորհրդարանական լսումների ժամանակ. «Ընդդիմադիր ուժերին առաջարկում ենք համագործակցություն հետևյալի շուրջ.
1. Օրինական բոլոր միջոցներով հակազդեցություն բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ.
2. Հայ Առաքելական Եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն.
3. Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով.
4. Ընտրական գործընթացի օրինականության ապահովում և վերահսկողության իրականացում.
5. Միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում.
6. Վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում։
Այս օրակարգով համագործակցությունը չպետք է որևէ կերպ կաշկանդի և սահմանափակի քաղաքական ուժերի՝ իրենց ծրագրերից ու քաղաքական կողմնորոշումներից բխած գործունեության ազատությունը։
Այս օրակարգով մենք մտադիր ենք մեկնարկել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ընդդիմադիր դաշտում գործող բոլոր դերակատարների հետ»։

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան

Leave a Comment