Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Զապորոժիեին․ տուժել է 19 մարդ

Քաղաքականություն

26.11.2025 | 12:48

Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 26-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Զապորոժիեի շրջանին, որի հետևանքով 19 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ մարզի երեք շրջաններում վնասվել է 31 բազմահարկ շենք և 20 մասնավոր բնակելի շենք։ Բացի այդ, ոչնչացվել են ուսումնական հաստատության հանրակացարանը, ոչ բնակելի շենքեր և շինություններ։

«Ընդհանուր առմամբ, ռուսական բանակը քաղաքին հասցրել է 11 հարված։ Քաղաքի բոլոր կոմունալ ծառայություններն այժմ ներգրավված են վերականգնողական աշխատանքներում»,- գրել է Ֆյոդորովը։

Ընդամենը մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը 771 հարված են հասցրել Զապորոժիեի մարզի 21 բնակավայրերին, 78 հաղորդում է ստացվել  բնակարանների, սարքավորումների և ենթակառուցվածքներ վնասման հետ կապված։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Զապորոժիեին հասցված հարվածը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment