Revolut-ը գնահատվում է 75 միլիարդ դոլար

Բրիտանական ֆինթեք-ստարտափ Revolut-ը ավարտել է բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերությունը գնահատվել է 75 մլրդ դոլար:

Տեղաբաշխմանը մասնակցել են Coatue, Greenoaks, Dragoneer և Fidelity Management & Research Company ներդրումային ընկերություններն, ինչպես նաև Andreessen Horowitz-ը, Franklin Templeton-ը և NVentures-ը՝ Nvidia Corp.-ի վենչուրային ստորաբաժանումը:

Revolut-ը Եվրոպայի ամենաթանկարժեք ստարտափն է։ Անցած տարվա օգոստոսին ընկերությունը գնահատվում էր 45 մլրդ դոլար։

IDram

«Ներդրողների հետաքրքրվածության մակարդակը և նոր գնահատականը արտացոլում են մեր բիզնես-մոդելի ուժը, որն ապահովում է ինչպես արագ աճ, այնպես էլ լավ շահութաբերություն», – նշել է ընկերության ֆինանսական տնօրենը:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին Լոնդոնում։ Ընկերության հավելվածն ամբողջ աշխարհում օգտագործում է մոտ 65 միլիոն հաճախորդ։

Ավելի վաղ Revolut-ը հայտնել էր, որ մտադիր է մինչև ընթացիկ տասնամյակի ավարտը մուտք գործել ևս 30 նոր շուկա՝ օգտատերերի ընդհանուր թիվը հասցնելով 100 միլիոնի։ Այդ նպատակների համար ընկերությունը նախատեսում է ծախսել 13 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a Comment