ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ԵՄ հետ գործընկերության խորհրդի նիստին

ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ԵՄ հետ  գործընկերության խորհրդի նիստին

26 նոյեմբերի 2025 – 10:24 AMT

PanARMENIAN.Net – ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ հետ գործընկերության խորհրդի նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Պատվիրակության կազմում են նաև ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը, ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը:

Leave a Comment