«Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի կետերը կրճատվել են»․ Թրամփ

«Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի կետերը կրճատվել են»․ Թրամփ

ԱՄՆ-ի առաջարկած ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի կետերի թիվը կրճատվել է 28-ից մինչև 22։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դա պարզապես նախագիծ էր։ Այդքանը։ Դա ծրագիր չէր։ Դա գաղափար էր»,- ասել է առաջնորդը լրագրողներին՝ Ֆլորիդա մեկնելու ճանապարհին, որտեղ նա, ինչպես սպասվում է, կանցկացնի Գոհաբանության տոնը։ Նրան խնդրել են մեկնաբանել Հանրապետական ​​​​կուսակցության կողմնակիցների քննադատությունը, որոնք ԱՄՆ վարչակազմի առաջարկած խաղաղության ծրագրի նախնական տարբերակը համարում էին չափազանց ռուսամետ։

«Նրանք ուսումնասիրեցին կետերից յուրաքանչյուրը, և արդյունքում թիվը կրճատվեց։ Դրանցից շատերը (հարցեր- խմբ․) լուծվել են, և ըստ էության, լուծվել են շատ բարենպաստ ձևով»,- հավելել է Թրամփը։

Leave a Comment