Փաշինյանն անգամ չհամբերեց, որ ոգևորված ու հիացած հանդիսատեսի ծափերն ավարտվեն, ընդհատեց, որ իր պատկերացրած «Իրական Հայաստանի» քարոզը սկսի

Վարչապետ Փաշինյանն անգամ չհամբերեց, որ ոգևորված ու հիացած հանդիսատեսի ծափերն ավարտվեն, ընդհատեց, որ իր պատկերացրած «Իրական Հայաստանի» քարոզը սկսի. «Ներկայացումը չտվեց հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է Թևոսի և Մինասի հարցի պատասխանը»: Այս մասին գրում է «Ազատություն»-ը: Նիկոլ Փաշինյանը կիրակի Բյուրական էր հասել «Ցանկապատ» ներկայացումը դիտելու, որ Ստեփան Զորյանի պատմվածքի … Read more

ԿԳՄՍՆ ղեկավարությունը տեղում հետևում է Ծիծեռնակաբերդի վերանորոգման ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ … Read more

Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր․ Թևանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր ——————————————— Պատերազմի ագռավն այնպիսի խաղաղություն է բերում մեր գլխին, որ Հայաստանը դարձել է կռվախնձոր Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Վերջիններս կռվում են այնպես, ինչպես ջունգլիներում գիշատիչներն են միմյանց կծոտում՝ որսին տեր դառնալու համար։ Բանն այն է, որ Էրդողանի ու … Read more

Ադրբեջանը 2026-ի բյուջեում 3%-ով ավելացրել է պաշտպանության և անվտանգության ծախսերը՝ հասցնելով 8,8 մլրդ մանաթի

2026 թվականի բյուջեի նախագծում Ադրբեջանի կառավարությունը պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար նախատեսել է 8,815 միլիարդ մանաթ (գործող փոխարժեքով 5,12 միլիարդ դոլար)։ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված նյութերի համաձայն՝ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն 2026 թվականի պետական ​​բյուջեի բոլոր ծախսերի 21%-ը։ Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախատեսված են 8,555 մլրդ … Read more

Սեպտեմբերի 21-ին Երևանում կանցկացվեն ԶՈՒ տոնական միջոցառումներ․ որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

 Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) … Read more

Կադաստրի կոմիտեի ղեկավարի և աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ առևանգման և ծեծի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ  աշխատակցի ամուսնուն առևանգելու և նրան ծեծի ենթարկելու ենթադրյալ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: «Դեպքի առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի … Read more

Ես աշխարհում չեմ տեսել մի երկիր, որ այսքան հոգս պատճառի իր ժողովրդին

Ես աշխարհում չեմ տեսել մի երկիր, որ այսքան հոգս պատճառի իր ժողովրդին: Այս մասին որդու դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Ի՞նչն է պատճառը, որ այսքան այս ժողովրդի վրա գործեր են հարուցում: Նախկին քաղաքապետերի 99 տոկոսը դատվում են: Առողջ ուժը երկրում քարկոծվում է, ում հետևից ժողովուդրը գնում է դրանց անպայման … Read more

Քննարկվել են անդրազգային հանցավորությունների՝ մասնավորապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը: Այս ամսին հայտնում են ՔԿ-ից: Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովի դերը՝ որպես իրավապահ կառույցների միջև համագործակցության համաշխարհային հարթակ և … Read more

Թրամփը կարող է հաջորդ շաբաթ Նյու Յորքում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հաջորդ շաբաթ Նյու Յորքում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պետքարտուղարի խոսքով՝ նման շփումը հնարավոր կլինի ուկրաինական պատվիրակության ԱՄՆ այցի և միջազգային օրակարգի քննարկումների շրջանակներում։ Ռուբիոն նշել է, որ նման հանդիպումը թույլ կտա կողմերին անմիջականորեն փոխանակվել դիրքորոշումներով հիմնական հարցերի շուրջ, այդ … Read more