Նայեք վիճակագրական տվյալները, ահասարսուռ պատկեր է՝ կրակոցներ, գողություն, հաշվեհարդար․ Դանիելյան

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4 սպանության դեպք է եղել։ Այս մասին Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Նայեք վիճակագրական տվյալները, սրանք ահասարսուռ պատկեր են՝ ռազբոյ, կրակոցներ, գողություն, հաշվեհարդար։ Դուք փոխանակ զբաղվեք այդ խնդիրները լուծելով, զբաղված եք ընդդիմադիրներին հետապնդելով։ Մենք էլ ենք զգում դա, տնից դուրս ենք գալիս մի քանի օպերատիվ աշխատող մեր հետևից ֆռռում … Read more

Այդ ինքնիշխանությունն ի՞նչ պոզով պոչով կենդանի է, կնկարագրե՞ք Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը

«Իշխող ուժի ներկայացուցիներն ասում են, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի համար նենց պետություն են, ինչպես Վրաստանն ու Իրանը, ոչ մի տարբերություն, ու չեն հասկանում  թե ինչ խնդիր մենք ունենք այստեղ»,- ԱԺ-ում  ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա  ընդգծեց, որ Թուրքիան աշխարհի միակ պետությունն է, ով ցեղասպանել է հայ ազգին, չի ընդունում  այդ … Read more

Սպանության գործով անցնողը ազատության մեջ է, մարդը կրակել է ու գտնվում է ազատության մեջ․ Գրիգորյան

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության իրական պատճառը կարող էր լինել նրա քաղաքական գործունեությունը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ քննադատելով ՔԿ ղեկավարի կողմից հնչեցված անձնական վրեժի վարկածը։ «Որպեսզի խոսենք անձնական վրեժի մասին, պետք է, որ նա կամ իր եղբայրը նմանատիպ գործողություններ կատարած լինեն։ Սակայն Վալոդյա Գրիգորյանը հանցագործություններ չի կատարել։ Նրա … Read more

Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար և հույս հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։ Ադրբեջանի նախագահը նշել … Read more

Մոլդովան երածվում է «Արևմուտքի գաղութ»-ի․ Զախարովա

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը վկայում է, որ երկիրը վերածվում է «Արևմուտքի գաղութ»-ի:  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն: Նա նշել է, որ իրավիճակը, որն այժմ նկատվում է հանրապետությունում, 2020 թվականի վերջին իշխանության եկած արևմտամետ ուժերի քաղաքականության օրինաչափ հետևանքն է: Այդ թվում ՝ … Read more

Չեռնոգորիայի նախագահի հետ քննարկեցինք երկկողմ զարգացմանը վերաբերող հարցեր. Փաշինյան

Չեռնոգորիայի նախագահ Ժակով Միլատովիչի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով … Read more

Խաղաղության գործընթացը կբերի Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման

ՀՀ-ն ռազմավարական հարաբերություն է հաստատել ԱՄՆ-ի հետ, առանձնահատուկ գործընկերություն ունի Ֆրանսիայի հետ, ՌԴ-ի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերներ են, Չինաստանի հետ բոլորովին վերջերս կնքվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Ճապոնիայի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ: Բոլորովին վերջերս Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ, որոնց հետ անկախությունից հետո չունեինք դիվանագիտական հարաբերություններ, այժմ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: … Read more

Երբ որ մենք անխոչընդոտ ճանապարհ ենք տրամադրում Ադրբեջանին, ի՞նչ ենք ստանում փոխարենը. Աղազարյան

Ազգային ժողովի հերթական նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ նիստ է գումարել։ Քննարկվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Ընդդիմությունը չի մասնակցում նիստին։ Ելույթ ունեցավ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով․ «Անխոչընդոտ ճանապարհ տալիս եք ՀՀ-ում, բա ինչ եք ստանում փոխադարձ»։ Մանրամասները՝ տեսանյութում․

Դուք պատերազմ եք հայտարարել խաղաղությանը, եկեք քննարկմանը. Կոնջորյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի խորհուրդը համաձայնություն է տվել այսօր գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է: Կիբեռանվտանգության մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին … Read more

Որոշումը ընդունված է. հունվարի 1-ից կգործի. Թորոսյանը՝ թոշակների և նպաստների բարձրացման մասին

Մենք հիմա ունենք հետվճարի գործող համակարգ բոլոր կենսաթոշակներից և նպաստներից, որը սահմանափակված է 12%-ով, բայց ոչ ավել, քան 6000 դրամը, և կախված նպաստի կամ կենսաթոշակի չափից, այդ սահմանաչափերով մեր քաղաքացիները կարող են հետ ստանալ որոշակի գումար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ … Read more