Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Արագածոտնի թեմի առաջ­նորդի, Վեհափառի քրոջ որդու` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները դեռ արգելված են․ նրան կարող է տեսակցել միայն մայրը: Մյուս հարազատներին, ԱԺ պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինն ընտանիք ասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում: Օրինակ, Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ «եղբորորդին ընտանիք չէ»: Փակ են … Read more

ԱՍՀ նախարարը և ԱՀԿ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ամփոփվել են համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները։   Անդրադարձ է կատարվել ավագ սերնդի ներկայացուցիչների առողջապահության … Read more

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ղեկավար կազմի ներկայացուցիչներին և նույն հաստատության «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի» ունկնդիրներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   Հյուրերին ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները, … Read more

Մանկական կեր, խնձոր, թեյ, կոնֆետ և միլիոնավոր դոլարներ․ ինչ էր Ադրբեջանից գալիս Հայաստան մինչև 2018 թվականը

Ադրբեջանից Հայաստան ներկրված բենզինը հանրային մեծ աղմուկ բարձրացրեց։ Աղմուկը մեծ է, սակայն պետք է արձանագրել, որ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նոր երևույթ չեն։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ըստ Համաշխարհային բանկ տվյալների, 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 մլն դոլար, իսկ 2018 թվականին՝ 211 մլն դոլար, որից մոտ 50 մլն դոլարը, ըստ որոշ գնահատականների՝ առաջին եռամսյակում, … Read more

«Մեր ձևով» շարժման կողմից Հայաստանի վարչապետի թեկնածուի անունը հայտնի կդառնա 2026 թվականի սկզբին

«Մեր ձևով» շարժումից Հայաստանի վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի 2026 թվականի սկզբին։ Դրա մասին դեկտեմբերի 23-ին շարժման եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Առաջնորդը կլինի ընդունելի և հասկանալի հասարակության համար։ Մենք թեկնածուի անունը կհայտարարենք քաղաքական ուժի ստեղծման օրը։ Ուժի և թեկնածուի անունը կհայտարարվի տարեսկզբին՝ հիմնադիր համագումարում»,- ասել է Կարապետյանը։ … Read more

Վահագն Խաչատուրյանը Ռուբեն Նազարեթյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:     Հանրապետության նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել հետագա հաջողություններ:

Մարդուն թալանող հիվանդանոցի տնօրենը Maybach է վարում․ գողանում են, որ թանկ հագուստ ունենան

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Այսուհետ Մասիս համայնքի մանկապարտեզները կլինեն անվճար. համայնքապետ

Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում կայացվել է կարևոր որոշում. համայնքի մանկապարտեզներն այսուհետ գործելու են ԱՆՎՃԱՐ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը։ «Ուրախ եմ, որ կատարեցի ընկերոջս` Դավիթ Համբարձումյանի հանձնարարականը` ի նպաստ մեր համայնքի երեխաների և ընտանիքների»,– հավելել է նա։