Զովունիում բախվել են «Mazda 6»-ն ու «Honda»-ն

Այսօր դեկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:55-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Զով գարդեն» ռեստորանային համալիր հարևանությամբ բախվել են Honda և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Source link

Ադրբեջանի ԱԺ-ի զեկույցում ևս մեկ անգամ ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների» հարցերով հանձնաժողովը (այն ստեղծվել է 2024 թվականի սեպտեմբերին) ծավալուն (ավելի քան 60 էջ) զեկույց է հրապարակել «Հիբրիդային հարձակումները COP29»-ի դեմ թեմայով։ Շատ ուշագրավ շեշտադրումներով զեկույց է մի պետության կողմից, որը ակտիվորեն զբաղված է … Read more

Կզղջան դրա համար․ Պուտինը՝ Կազանի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին

Հակառակորդը կզղջա Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների բացման արարողության ժամանակ։ «Ով և որքան էլ ջանա մեզ մոտ ինչ-որ բան ոչնչացնել, դրա դիմաց կբախվի ավելի մեծ ավերածությունների և կզղջա, որ փորձել է նման բան անել մեր երկրում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: Դեկտեմբերի 21-ի … Read more

«Երբ ասում եք` «վերադարձրեք երկիրը», ի՞նչը վերադարձնեն». Թրամփը` Զելենսկիին | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ կոչ անելով նրան` սկսել մտածել հրադադարի մասին և լքել Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները։ Այս մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է El Pais-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։     «(Ուկրաինայի իշխանություններին) դուր է գալիս ասել, որ ցանկանում են վերադարձնել իրենց հողերը, սակայն քաղաքները հիմնականում … Read more

«Հայաստանը կարևոր ջրբաժանում է». Վարդան Օսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Այս տարին բնորոշվեց հինգ հիմնական միտումներով, որոնք մեկը մյուսից մտահոգիչ են և ընդգծում են կառավարման և երկրի քաղաքական ուղղության փոփոխության հրատապ անհրաժեշտությունը։     Հայաստանի կառավարության արտաքին և տարածաշրջանային քաղաքականության նախորդ տարիների ձախողումների հետևանքները ոչ … Read more

Ես չեմ ուզում, որ Փաշինյանի 2 «վեցնոցների» ստվերն ընկնի Հենրիխ Մխիթարյանի վրա. Նա այս 2 փոքրիկ արմենների փոքր դավադրությանը չի տրվի. Սուրենյանց

«Դեռևս մինչև պատերազմը Լևոն Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ է բնութագրել՝ ասելով, որ Հենրիխ Մխիթարյանն աշխարհում մեր միակ պարծանքն է մնացել, և անշուշտ, նա ոչ միայն երկրի լավագույն մարզիկն է, այլ այս պահին ամենաճանաչված հայն է աշխարհում, ով մեզ պատիվ է բերում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) այս պահին ղեկավարում են Նիկոլ Փաշինյանի 2 «վեցնոցները»: ՀՖՖ-ում 2 արմենների … Read more

Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան – ՓԱՍՏԻՆՖՈ

Օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների» հարցերով հանձնաժողովը (այն ստեղծվել է 2024 թվականի սեպտեմբերին) ծավալուն (ավելի քան 60 էջ) զեկույց  է հրապարակել «Հիբրիդային հարձակումները COP29»-ի դեմ թեմայով։ Շատ ուշագրավ շեշտադրումներով զեկույց է մի պետության կողմից, ով ակտիվորեն զբաղված է ՀՀ-ի և մի շարք այլ պետությունների դեմ հիբրիդային ու տեղեկատվական պատերազմով։ Որոշ կարևոր … Read more

Սալոմե Զուրաբիշվիլին պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ․ Իրակլի Կոբախիձե

Դեկտեմբեր 22,2024 20:31 «Ազգ» – Վրաստանի նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսպես է մեկնաբանել Սալոմե Զուրաբիշվիլիի՝ իր պաշտոնը թողնելու և նստավայրը լքելու դժկամությունը մինչև դեկտեմբերի 29-ը, երբ նախատեսվում է նոր նախագահի՝ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը։ «Կարծում եմ, որ նա բավականաչափ ողջախոհություն ունի, որպեսզի չխախտի … Read more

Ով է մեղավոր. էլեկտրոնային դեղատոմս չլրացնելու համար հսկայական տուգանքներ են սահմանվել

Մի շարք դեղերի համար դեղատոմսը էլեկտրոնային ներկայացնելը պարտադիր պահանջ է մարտի մեկից: Նոր տարուց ցանկն ընդլայնվելու է: Ոչ բոլոր բժիշկներն են, սակայն, դեղատոմսն էլեկտրոնային լրացնում, ինչի հետևանքով դեղատներ են տուգանվում: Ընդ որում, տուգանքները պատկառելի ծավալների են հասնում:   Թե ով է մեղավոր և ինչպես կարելի է կարգավորել խնդիրը, բժիշկները, դեղատների ասոցիացիայի նախագահն … Read more

Երևանում «Kia»-ն բախվել է ծառին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Source link