Որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 21-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։

Ալիևյան վարչակարգն է հիմնված հայատյացության ու զավթողական ծրագրերի վրա. Հայրապետյան

Ես նախորդիվ գրել ու խոսել եմ, որ ՀՀ իշխանությունները ու նրանց սպասարկող քարոզչական ապարատը փորձում են հայ հանրության աչքում Ադրբեջանի կեղծ խաղաղասիրական իմիջ ստեղծել՝ շատ հաճախ ուղղակի անտեսելով կամ չտեսնելու տալով Ադրբեջանի հնչող վտանգավոր ու զավթողական ծրագրերը։ Բայց Վաշինգտոնի հանդիպումից հետո իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել՝ ուղղակի սուտ տեղեկություն տարածելով, թե իբր «Արևմտյան … Read more

Արցախի հարցը երբեք տարածքային վեճ չի եղել. Աբրահամյան

Արցախցիների պայքարը ինքնորոշման իրավունքի հռչակման և իրացման ուղղությամբ միայն ադրբեջանական նարատիվներով էր տարածքային վեճ ներկայացվում:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Փաշինյանը իշխանություն գալուց հետո մեկ հայտարարում էր, որ ինքը չի կարող Արցախի մասով որոշում ընդունել, որովհետև իրեն արցախցիները ընտրելու իրավունք ու հնարավորություն չեն ունեցել, մեկ գնում էր Արցախին … Read more

Իրանի նախագահի հետ մասնակցեցինք Հայաստան-Իրան գործարար համաժողովին. Փաշինյան

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մասնակցեցինք Հայաստան-Իրան գործարար համաժողովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:

ԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին

Եվրամիությունը սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը: Այս մասին  հայտարարել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «2022 թվականին մենք հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել, և դրանից հետո սկսվեց բացարձակապես աննախադեպ շանտաժ։ Սկզբում մեզ թեկնածուի կարգավիճակ չտրվեց առանց որևէ հիմքի, և … Read more

Թրամփը ռազմական ջոկատ է ուղարկել Վենեսուելայի ափեր՝ Մադուրոյի «գլխի» համար նախատեսված պարգևավճարը կրկնապատկելուց հետո

Վերջերս երեք ամերիկյան «USS Gravely», «USS Jason Dunham» և «USS Sampson» հրթիռային կործանիչներ, 4000 նավաստիներ և ծովային հետևակայիններ, «P-8» հետախուզական ինքնաթիռ և հարվածային սուզանավ ուղղություն են վերցրել դեպի Վենեսուելայի ափերը։ Ըստ «Reuters»-ի երկու աղբյուրների, որոնք ծանոթ են իրավիճակին, դրանք կտեղակայվեն առաջիկա օրերին՝ լատինամերիկյան թմրակարտելների կողմից սպառնալիքներին հակազդելու ջանքերի շրջանակներում։ Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է բանակն … Read more

«Մենք ահաբեկիչ չենք, բայց իրենք ահաբեկիչ են». Բագրատ սրբազանը՝ դատարանում

«Մենք ահաբեկիչ չենք, բայց իրանք ահաբեկված են»,- դատական նիստի սկզբում ասաց Բագրատ Սրբազանը։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 մասնակիցների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը։ Ի թիվս այլոց՝ քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Մանրամասն՝ տեսանյութում։ 

Ֆինլանդիայի խորհրդարանի անդամն ինքնասպան է եղել խորհրդարանի շենքում․ Iltalehti

Ֆինլանդիայի խորհրդարանի անդամն ինքնասպան է եղել օրենսդիր մարմնի շենքում, հաղորդում է Iltalehti թերթը։ Նրա խոսքով՝ մահացածը տղամարդ է, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:00-ին: Պարբերականը նշում է, որ նա գիտի մահացածի ինքնությունը, բայց այն չի բացահայտվի մինչև նրա հարազատներից համաձայնություն չստանան: «Այսօր առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ մահվան ելքով։ Անմիջապես դեպքի վայր … Read more

Այսօր Հայաստանը գտնվում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում․ Վարդան Օսկանյան

Երբ պարտությունը, կորուստը և զիջումը ներկայացվում են որպես հաղթանակ՝ փաթեթավորված խաղաղության և բարեկեցության կեղծ խոստումով, դա պահանջում է ոչ թե անտարբեր ընդունում կամ արհամարհում, այլ զգոնություն։ Դա պետք է ահազանգ լինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են նայել մակերեսից այն կողմ, այսօրվա և վաղվա վերնագրերից այն կողմ և խորանալ պատմության հոսքերի մեջ՝ պատկերացնելով ապագան։ Այս … Read more