Թոխմախի Մհերի  մարդիկ հիմա էլ Փաշինյանի համար են մարդ ծեծում

«Իշխանություն» լրատվականը երեկ սենսացիոն բացահայտում արեց։ «Իշխանությանը» հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ծեծի գործով բացառիկ մանրամասներ։ Ըստ հրապարակման՝ հանցագործությունը կատարելուց հետո տղամարդկանց տեղափոխել են ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայան։ «Իշխանության» աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպից հետո նշված անձանցից մեկը կապ է հաստատել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարորդի հետ։ Նա … Read more

Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 24-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ օտարազգի քաղաքացին պայմանավորվածություն է ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 161 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ, իսկ հետագայում այլ երկիր տեղափոխելու և այնտեղ իրացնելու շուրջ: Վերջինս մինչ ՀՀ մուտք գործելը թմրամիջոցը տեղադրել է բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջևի … Read more

Պարույր Սևակի արձանը կհեռացվի դպրոցի բակից

Պարույր Սևակի տուն-թանգարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ ամփոփվել են Լ․ Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։ Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել … Read more

Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ

Իշխանություն լրատվականը գրում է․ «Իշխանությանը» հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի գործով բացառիկ մանրամասներ․ հանցագործությունը կատարելուց հետո տղամարդկանց տեղափոխում են ԱԺ նախկին պատգամավո Մհեր Սեդրակյանի գազալցակայան։ Երևան քաղաքի «Դալմա» առևտրի կենտրոնի հետնամասի ավտոկայանատեղիում Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձինք են Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ Հարություն Հովհաննիսյանը, Հովիկ Համբարձումյանը, Սամվել Խաչատրյանը, ինչպես նաև … Read more

Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «The Holland Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2025 թվականը պատմականորեն նշանակալի փուլ է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այլև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը: «Մեր երկրները օգոստոսին նախաստորագրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։ Մենք հույս ունենք, որ … Read more

Հայաստանի ԱԺ-ն ընդունել է բանակում ժամկետային զինածառայողների ծառայության կրճատում նախատեսող օրենքի փոփոխությունները

Դեկտեմբերի 16-ին կայացած արտահերթ նիստում Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Այսպիսով, սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, պարտադիր զինվորական ծառայության տևողությունը կկրճատվի վեց ամսով: Օրենքի փոփոխությունը նախատեսում է պարտադիր ծառայության տևողության կրճատում՝ պայմանագրային զինծառայողների թվի ավելացման միջոցով: Ակնկալվում է, որ փոփոխությունների ընդունմամբ … Read more

ՀՀ-ում ինքնաշեն կառույցների սեփականատերերին նախատեսում են լրացուցիչ մեկ տարի տրամադրել՝ դրանք հայտարարագրելու համար

Հայաստանում ինքնաշեն կառույցների սեփականատերերին անհրաժեշտ է ևս մեկ տարի տրամադրել՝ դրանց հայտարարագրման համար։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Գործող կանոնակարգերի համաձայն՝ նման օբյեկտների հայտարարագրման … Read more

Նարեկ Կարապետյանը տաքսի է վարել և հաճախորդներին ներկայացրել «Մեր ձևով» շարժման գաղափարները

Այսօր որոշել եմ տաքսի վարել և մեր հայրենակիցներին ներկայացնել «Մեր ձևով» շարժման գաղափարները, տեսնենք ինչպես կստացվի։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Այնուհետեւ նա ցուցադրել է, թե ինչպես է տարբեր հաձջախորդների տեղափոխում տաքսիով և զրուցում նրանց հետ։ Նա դիմելով հերթական հաճախորդին, որը թատրոնում է աշխատում, ասում է. «Ես … Read more

Գազայի անվտանգության ուժերի ստեղծմանը մասնակցել ցանկացող երկրների թիվն աճում է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերի ձևավորմանն անմիջականորեն մասնակցելու ցանկություն ունեցող երկրների թիվը շարունակում է աճել։ Այս մասին Թրամփը ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Ավելի ու ավելի շատ երկրներ են միանում։ Նրանք արդեն մասնակցում են, բայց կուղարկեն այնքան զորք, որքան ես կխնդրեմ նրանց ուղարկել: Նրանք ցանկանում են … Read more

Լեհաստանը զորքեր չի ուղարկի Ուկրաինայում հնարավոր բազմազգ ռազմական առաքելության համար

Լեհաստանը զորքեր չի ուղարկի Ուկրաինայում հնարավոր բազմազգ ռազմական առաքելության համար: Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին  հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Բեռլինում եվրոպացի ղեկավարների և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո: «Ես արդեն մի քանի անգամ պարզորոշ արտահայտել եմ մեր դիրքորոշումը: Լեհաստանն այլ խնդիր ունի՝ պաշտպանել ՆԱՏՕ-ի արևելյան թևը», – ասել է նա:  Նա նաև նշել է, … Read more