Հայաստանի ժողովուրդը հեռացված է Եկեղեցուց, մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի և Եկեղեցու միասնությունը. Փաշինյան

«Պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովուրդը հեռացված է Եկեղեցուց և Հայաստանի ժողովուրդն ավելի ու ավելի պակաս կապ ունի իր իսկ Եկեղեցու հետ, որովհետև Եկեղեցու վերնախավի գործելակերպը հենց Եկեղեցին մեկուսացրել է ժողովրդից»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի դիտարկմամբ՝ Եկեղեցին առաջին հերթին ժողովրդի Եկեղեցին է, ժողովրդի համար է այդ Եկեղեցին. «Այս պրոցեսները … Read more

Տիգրան Վիրաբյանին «հեռացրե՞լ» են Հանրային հեռուստաընկերությունից

8 Հունվար, 2026 15:29 Բիզնես Armlur.am-ի տեղեկությունների համաձայն 2020 թվականի դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են պաշտոնից: Ըստ մեր աղբյուրների, Վիրաբյանը հանրային հեռուստաընկերության տնօրինության հետ խնդիրներ է ունեցել, ինչի համար որոշվել է այլևս նրա հետ նոր աշխատանքային պայմանագիր չկնքել: Տևական ժամանակ է Վիրաբյանն … Read more

Թրամփը հրամանագիր է ստորագրել 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի 31 կառույցներից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի 31 կառույցներից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Համաձայն հաղորդագրության՝ ԱՄՆ-ը դուրս է գալիս ընդհանուր առմամբ 66 միջազգային կազմակերպություններից։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով կարգադրում է ԱՄՆ-ի դուրս գալը 66 միջազգային կազմակերպություններից, որոնք … Read more

«Ո՞ւմ պետք է տուգանեն տուժածներն՝ այս փնթի կառավարման համար»․ Քրիստինա Վարդանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իշխանությունը բնակիչների առողջության ու անվտանգության համար 0 պատասխանատվություն է կրում, բայց հարկատուների միջոցներից Ամանորի տաշ-տուշին ծախսում է 607 մլն դրամ՝ խոսելով բոլորին սիրելու մասին։ Ի վերջո, Երևանում ձյունը մաքրող գոնե 50 մինի տրակտոր ո՞ր դարում կունենանք և այս տեսարաններից՝ նման … Read more

Պարզեցի՞ք՝ ինչու ներկա չէին. Բագրատ Սրբազանի հարցը՝ դատավոր Ֆարխոյանին – 5tv

Շարունակվում է «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը։ «Պարզեցի՞ք՝ ինչու ներկա չէին». Բագրատ Սրբազանի հարցը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Վարչապետին սպասարկող մեքենայի համարանիշը կփոխվի

ՀՀ կառավարության որոշմամբ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշի «001 UU» թվերի և տառերի հավաքածուն փոխարինվում է միայն «1» թվով։ Նախագիծը մշակվել է ՆԳՆ կողմից։ «Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը համապատասխանեցնել արդիականացված պահանջներին»,- ասված է հիմնավորումների մեջ։

«Պարզ է դառնում, թե ինչու են պատգամավորներին տվել 3 միլիոն դրամ տոնական պարգևավճար, իսկ թոշակները չեն բարձրացնում անգամ 20 հազար դրամով». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե նախորդ տարի մի թոշակառու դժգոհել է, որ թոշակով չի կարողանում տաքացնել տունը, իսկ ինքը հետո ուսումնասիրել է դեպքը եւ պարզել, որ ոչ թե թոշակի խնդիր է, այլ պատուհանների ու դռների, որոնք երեւի թե ՝ դատելով Փաշինյանի պատմությունից, այսպես ասած՝ փչում են: Ընդ որում, բոլորովին … Read more