Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ՆԳՆ փոխնախարար՝ ազատվելով փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարարի պաշտոնից։ Փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարար է նշանակվել Արամ Ղազարյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության պետի պաշտոնը։

Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ ԱՍՀ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև աշխատուժի շարժունակության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման … Read more

Հոգեբուժական կազմակերպություններում արտագնա դատական նիստեր կանցկացվեն․ նոր կարգավորումներ կսահմանվեն

Հասարակություն 19.01.2026 | 14:43 Հոգեբուժական կազմակերպություններում հնարավոր կլինի արտագնա դատական նիստեր անցկացնել։ Արդարադատության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում։ Անվտանգության միջոցների կիրառման վերաբերյալ դատական ակտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք հաճախ չեն մասնակցում դատական նիստերին։ ՄԻՊ-ն իր զեկույցում արձանագրել է նաև դեպք, երբ  դատական նիստի ընթացքում դատարանը քննարկել է … Read more

Aurora News | Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում

Իսրայելական մարտական ​​ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային Անսար շրջանում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։ «Իսրայելական թշնամու ինքնաթիռները մի քանի հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային Անսար շրջանում գտնվող Բարգազ հովտին և Մեյս բարձունքներին», – ասել է աղբյուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մարտական ​​ինքնաթիռները շարունակում են մնալ Լիբանանի օդային տարածքում և հարվածներ են հասցնում … Read more

Ջամալ Մուսիալան 7 ամիս անց վերադարձել է խաղադաշտ ու ասիստ կատարել առաջին հպումով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան խաղադաշտ է վերադարձել շուրջ 7 ամսվա ընդմիջումից հետո։ 22-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում մասնակցել է «Լայպցիգի» դեմ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի հաղթական խաղին (5։1)։ Մուսիալան փոխարինման է մտել 87-րդ րոպեին և առաջին հպումով գոլային փոխանցում կատարել ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեին, որը ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը։  Հիշեցնենք, … Read more

Aurora News | ԹՐԻՓՓ-ի շրջանակում սահմանային «ֆրոնտ օֆիսը» կարող է լիովին ավտոմատացված լինել․ Ալեքսանյան

Լինելու են «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս». որպես այդպիսին՝ այդ «ֆրոնտ օֆիսում» կարող է ընդհանրապես մարդ նստած չլինի՝ լինի սկաներ։ Այս մասին  ճեպազրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Ամերիկայում սրա մասին խոսում էինք, վերջերս գործուղման էինք ՆԱՏՕ ԽՎ մեր պատվիրակությամբ: Այնտեղ՝ օդանավակայաններից մեկում, ուղղակի մոտեցնում ես քո անձը հաստատող փաստաթուղթը, ինքը սկանավորում է … Read more

«Նոայի» մրցակից «Ազ Ալկմարը» հեռացրել է գլխավոր մարզչին

Նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» գլխավոր մարզիչ Մարտեն Մարտենսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել ներքին առաջնությունում անհաջող ելույթների պատճառով։ Նիդերլանդների առաջնության նախորդ տուրում «ԱԶ Ալկմարը» 1։3 հաշվով պարտվել է «Զվոլեին» ու 18 խաղից հետո 28 միավորով 8-րդ տեղում է։ 41-ամյա բելգիացի մասնագետ Մարտեն Մարտենսը 2024թ․ հունվարին էր … Read more