Բավարարվել է իմ բողոքը և քննիչին պարտավորեցվել է վերացնել իրավունքների խախտումը․ Մարինե Ֆարմանյան
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրում է․ «Քննիչ Նազելի Սարգսյանն ապօրինաբար որոշում էր կայացրել ինձ որպես փաստաբան ազատել վարույթից և զրկել Արագածոտնի թեմի քահանաներ Տեր Հայկին և Տեր Սարգսին իմ պաշտպանությունից: Այսօր ստացա դատավոր Էմմա Ավագյանի որոշումը, որով բավարարվել է իմ բողոքը և քննիչին պարտավորեցվել է վերացնել իրավունքների խախտումը: Դատավոր Էմմա Ավագյանը բարձրակարգ դատավոր է»: