Փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրում է․
«Քննիչ Նազելի Սարգսյանն ապօրինաբար որոշում էր կայացրել ինձ որպես փաստաբան ազատել վարույթից և զրկել Արագածոտնի թեմի քահանաներ Տեր Հայկին և Տեր Սարգսին իմ պաշտպանությունից:
Այսօր ստացա դատավոր Էմմա Ավագյանի որոշումը, որով բավարարվել է իմ բողոքը և քննիչին պարտավորեցվել է վերացնել իրավունքների խախտումը:
Դատավոր Էմմա Ավագյանը բարձրակարգ դատավոր է»: