ՌԴ ՆԳՆ կենտրոնում նռնակ է պայթել․ 9 մարդ վիրավորվել է

Քաղաքականություն 15.01.2026 | 17:30 9 մարդ վիրավորվել է ՌԴ Կոմիի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում Ներքին գործերի նախարարության մասնագիտական ​​​​պատրաստման կենտրոնում լուսարձակող նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Կոմիի Առողջապահության նախարարությունը, գրում է Current time-ը։ «Վիրավորները հոսպիտալացվել են հանրապետական ​​կլինիկական հիվանդանոց ու Եժվինի քաղաքային հիվանդանոց: Մեկ մարդ հրաժարվել է հոսպիտալացումից, նրան տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել: Չորս հիվանդների … Read more

Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Քաղաքականություն 15.01.2026 | 17:16 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի ու Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և … Read more

Բաքուն արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի բլոգերին ու լրագրողներին հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտել

Քաղաքականություն 15.01.2026 | 17:07 Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հեռակա կարգով դատապարտել է արտասահմանում բնակվող ու Ադրբեջանի իշանություններին քննադատող ադրբեջանցի բլոգեր Աբիդ Գաֆարովին և լրագրողներ Սևինջ Օսմանգըզիին և Բեյդուլլա Մանաֆովին։ Դատավոր Նիգար Իմանովայի նախագահությամբ անցկացված դատավարության ընթացքում նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Նրանք հիմնականում մեղադրվում են «պետության դեմ բացահայտ կոչերի», «կրկնվող հանցագործություններ կամ մի խումբ … Read more

Էսօրվանից պիտի պատրաստվենք․ Փաշինյանը՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 15.01.2026 | 16:56 «Երեկ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարության անունից տարածվեց TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Եվ կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջանակային մակարդակում … Read more

Տարադրամի փոխարժեքը հունվարի 15-ին՝ ըստ ԿԲ տվյալների – Armenia Today

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 15-ին, կազմել է 379,42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,91 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441,46 դրամ (նվազել է 1,78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,8278 դրամ (նվազել է 0,01 դրամով):

Զավեն Անդրիասյանին ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում է շնորհվել

ՖԻԴԵ-ն Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 119 դիտում

Ավանեսյանը` վերադարձված գերիների առողջական վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Երեկ երեկոյան ես այցելել եմ Վագիֆ Խաչատրյանին, այսօր նա լրացուցիչ կհետազոտվի, և, ընդհանուր առմամբ, նրա բուժման ընթացքը կապահովեն մեր մասնագիտական թիմերը»,- այս մասին Կառավարության նիստից հետո Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարն ասաց, որ կայցելի նաև գերությունից վերադարձած մյուս քաղաքացիներին, որոնք հիվանդանոցում են։ «Ուզում եմ ասել, որ նրանց վիճակը ևս … Read more

Մարտունիում գործող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է ստուգում ճնշասեղմված բնական այրվող գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Կամոյի 13/1)։ Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսավարողը ենթարկվել է 684 հազար 098 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։ Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար … Read more