Ավանեսյանը` վերադարձված գերիների առողջական վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Երեկ երեկոյան ես այցելել եմ Վագիֆ Խաչատրյանին, այսօր նա լրացուցիչ կհետազոտվի, և, ընդհանուր առմամբ, նրա բուժման ընթացքը կապահովեն մեր մասնագիտական թիմերը»,- այս մասին Կառավարության նիստից հետո Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ասաց, որ կայցելի նաև գերությունից վերադարձած մյուս քաղաքացիներին, որոնք հիվանդանոցում են։

«Ուզում եմ ասել, որ նրանց վիճակը ևս գնահատվում է բավարար։ Հաջորդիվ, եթե լրացուցիչ բժշկական խորհրդատվության կամ հետազոտությունների արդյունքում կարձանագրվեն առողջական խնդիրներ, ապա մենք մեր ընթացակարգերով կապահովենք»,- ասաց Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկ՝ հունվարի 14-ին, Հայաստանին է փոխանցել 4 հայ գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a Comment