Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կոչ է արել վերջ դնել Իրանի գերագույն առաջնորդի՝ այաթոլա Ալի Խամենեիի 37-ամյա կառավարությանը։ «Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը»,- ասել է Թրամփը Politico-ի հարցազրույցում։ Թրամփը հայտնել է, որ Իրանի իշխանությունները երկիրը կառավարելիս «հենվում են բռնաճնշումների և բռնության վրա»։ «Որպես երկրի ղեկավար նա մեղավոր է այն բանում, որ լիովին … Read more

Արմավիրի մարզում թունավորվել են ոչ թե սննդից, այլ… շմոլ գազից. «Փաստ»

17 Հունվար, 2026 9:48 Մամուլ «Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս տեղեկություն տարածվեց, թե Արմավիրի մարզի չորս բնակիչ՝ ընտանիքի անդամներ, թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց: Ընդ որում, նշվում է, որ տանը «առկա է պրոպան տեսակի հեղուկ գազ, և տունը տաքացնելու համար օգտագործում են փայտե վառարան»: Միևնույն ժամանակ, նշվում է, որ նրանք նույն օրը ժամը … Read more

Ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում եղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլ նաև ազգային ինքնության, մշակութային հիշողության և բարոյական արժեքների պահպանման հիմնական սյունը։ Սակայն վերջին ժամանակներում այն կանգնած է անվիճելի մարտահրավերի առջև։ Եկեղեցու դեմ պայքարը չի սահմանափակվում միայն հրապարակային կամ քաղաքական ճնշումներով. այն արտահայտվում է նաև լեզվի, ավանդույթների, … Read more

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն

17 Հունվար, 2026 8:58 Հասարակություն Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Նորավան-Հարժիս-Շինուհայր և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գյումրի, Ամասիա, … Read more

Էրզրումի երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը կքանդվի

16 Հունվար, 2026 22:21 Հասարակություն Թուրքիայի Էրզրում նահանգի նախկին նախահանգապետ Մուստաֆա Չիֆթչին հայտարարել էր, որ Էրզրումի կոնգրեսի շենքը կքանդվի։ Միջանկյալ նշենք,որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում այդ շենքում գործել է հայկական Սանասարյան վարժարանը, որը հիմնադրվել է 19-րդ դարում Մկրտիչ Սանասարյանի միջոցներով և Կարապետ Եզյանի ջանքերով։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը: 2026-ի հունվարի 6-ին … Read more

Կարբի գյուղի մոտ վթար է եղել. կան տուժածներ

17 Հունվար, 2026 8:31 Հասարակություն Հունվարի 16-ին ժամը 23։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի արագաչափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Chrysler» … Read more

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. պաշտպան

14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց:Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Արամ Վարդևանյանը։

Իշխանության նպատակն է՝ չեզոքացնել անկախ ԶԼՄ-ների մասնագիտական գործունեության արդյունավետությունը

Իշխանության կողմից լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումները՝ տարբեր կառույցներում հավատարմագրումից զրկելուց մինչև պետական քարոզչամեքենայի ռեսուրսներով իրականացվող հարձակումներ, պատահական չեն և համակարգային բնույթ են կրում։ «Ժողովուրդ» թերթի լրագրողների նկատմամբ խորհրդարանում արձանագրված ապօրինությունը, ինչպես նաև տարբեր իշխանական գործիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ու խմբերի կողմից տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող վիրավորանքների, ատելության և վարկաբեկման գործընթացը իշխանության քաղաքականության … Read more

Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ

Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի՝ ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների համար, հայտարարել է Թրամփը։ Նա հայտարարել է, որ հունիսի 1-ին մաքսատուրքը կբարձրանա մինչև 25%: Այն կհամարվի պարտադիր և ուժի մեջ կմնա մինչև Գրենլանդիայի գնման հարցով համաձայնությունը։