Հայաստանի մի շարք հասցեներում էլեկկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Դեղատան փողոց 4 շենք, Չայկովսկու փողոց 15, 30, 34 առանձնատներ, Ֆիրդուսի փողոց 52-80 առանձնատներ, Բուզանդի փողոց 1 շենք, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Քեռու փողոց 35, 37, 39, 52/1, … Read more

Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ

Տուրքեր կսահմանվեն այն երկրների համար, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջների հետ: Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ: «Ես կարող եմ տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն, քանի որ Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել»,- ասել է նա: «Հայկական Ժամանակ»-ը … Read more

Հանրայինը՝ միանգամից երեք ալիքներով Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյան պատարագը հեռարձակելու և Մայր Աթոռից հայրապետական պատարագը չհեռարձակելու մասին

2026 թվականի հունվարի 6-ին Հանրային հեռուստաընկերությունը միանգամից երեք ալիքներով՝ «Առաջին ալիք», «Առաջինի լրատվական ալիք» և «Առաջինի միջազգային ալիք», հեռարձակել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվող Սուրբծննդյան պատարագը։ Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանրային ՀԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ Հանրայինը չի հեռարձակել Մայր Աթոռում կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ մատուցվող հայրապետական պատարագը, … Read more

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում

ՆԳՆ ոստիկանությունը հունվարի 16-ին Երևանում հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել: Ինչպես «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՆԳՆ-ից, իրականացվող գործողություններում ներգրավված են ոստիկանական մի քանի ծառայություններ: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 159 դիտում

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունվարի 16-ին՝ ժամը 17։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Nissan» … Read more

Պակիստանը հայտարարել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակի նախագծի քննարկման մասին

Պակիստանը հայտարարել է, որ ամիսներ տևած բանակցություններից հետո երկիրը քննարկում է պաշտպանական համագործակցության շրջանակի նախագիծը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ, չնայած Թուրքիան հայտարարել է, որ դեռևս որևէ համաձայնագիր չի ստորագրվել, հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։  Պակիստանի պաշտպանական արտադրության նախարար Ռազա Հայաթ Հարաջն ասել է, որ երեք երկրների միջև առաջարկվող եռակողմ համաձայնագիրը քննարկվում … Read more

Վթար Էջմիածին-Երևան ճանապարհին. 4 տուժած հոսպիտալացվել է

Հունվարի 16-ին՝ ժամը 17։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել … Read more

1 դրամ աշխատավարձի նախընտրական կուտը հայտարարելուց հետո հայտնեք՝ բյուջեից քանի՞ մլն դոլար եք պատրաստվում ուտել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի վերջին, մասնավորապես իրենց հաղթանակի դեպքում վարչապետի 1 դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ հայտարարությանը: «Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակից հայտնում են, թե ընտրություններում հաղթելու դեպքում իրենց վարչապետը կստանա 1 դրամ աշխատավարձ: Տղերք, դուք հաղթել եք 2008 թվականի ընտրություններին, դուք հաղթել եք 2013 թվականի ընտրություններին, … Read more

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր

ՎԻԴԵՈ 16 Հունվար, 2026 21:33 Կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում: Այսպես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ տարածքում շրջանառվում են կասկածելի արտադրության ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում … Read more

Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն և կարևոր գործընկեր է Ծոցի տարածաշրջանում. նախագահը՝ դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինը։ Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է այն հանգամանքը, որ վերջինս Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը … Read more