Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն և կարևոր գործընկեր է Ծոցի տարածաշրջանում. նախագահը՝ դեսպանին


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է այն հանգամանքը, որ վերջինս Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա մերձեցմանն ու զարգացմանը»,-նշել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն է և կարևոր գործընկեր Ծոցի տարածաշրջանում՝ արձանագրելով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների առավել ակտիվ զարգացման միտումը։

66104_b.jpg (1.48 MB)

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի ջերմ ողջույնները: «Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետությանը և Կատարի Պետությանը կապում են բազմաբնույթ և ամուր կապեր, որոնց հիման վրա մենք կարող ենք շարունակաբար զարգացնել և ընդլայնել մեր երկկողմ համագործակցությունը»,-նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման ընթացքը և հեռանկարները։ Կարևորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

66101_b.jpg (1.29 MB)

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրումների ընդլայնման հնարավորություններին։

Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև իրականացված բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու գործընկերության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

262 դիտում

Leave a Comment