Հայաստանը 5 հրաձիգ կունենա Մյունխենի մրցաշարում

Հրաձգության Հայաստանի հավաքականը 2026 թվականը կսկսի Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարով։ Հունվարի 20-25-ը հայ հրաձիգները կմասնակցեն H&N Cup մրցաշարին, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։ 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում հանդես կգան Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը։ 10մ օդամղիչ հրացանի պայքարին հայտավորվել են Հրաչիկ Բաբայանը և Արտյոմ Գրիգորյանը Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի հավաքականի գլխավոր…

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Բաքու կայցելի

Քաղաքականություն 19.01.2026 | 18:19 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հունվարի 21-ին կայցելի Ադրբեջան։ Ադրբեջանական րատվամիջոցների հաղորդմամբ՝ նա կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Ադրբեջանի  նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ։ Շեկերինսկան նաև հանդիպումներ կունենա վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների հետ։ Նշենք, որ 2025 … Read more

Եվրոպական առաջնորդները ծրագրում էին Դավոսում քննարկել ուկրաինական պատերազմը, բայց առաջին պլանում հիմա Գրենլանդիան է. FT

Քաղաքականություն 19.01.2026 | 18:28 Եվրոպացի առաջնորդներն ու նրանց պատվիրակությունները ծրագրում էին շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի իրենց հանդիպումները նվիրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկմանը, սակայն հիմա առաջին պլանում հայտնվել է Գրենլանդիան։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։ Ըստ FT-ի՝ Դավոսում արևմտյան ազգային անվտանգության խորհրդականների հանդիպումը սկզբնապես հրավիրվել էր Ուկրաինայի … Read more

Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցի ի պատասխան հայտնել են կոմիտեից։ Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու համար։ … Read more

Ռուբինյանը՝ TRIPP-ում ՀՀ-ի և ԱՄՆ-ի մասնաբաժինների մասին // «Մեր ձևով»-ի անդամները կուսակցություն են գրանցել․ ԼՈՒՐԵՐ

19.01.2026 | 16:46 15 երիտասարդներ չէին կարող անշարժացած մնալ, մինչ կրակն առաջ էր գնում․ Աննա Գրիգորյանը՝ Ազատի հրդեհի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական հեղուկ գազը Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով

Ռուսական հեղուկ գազը շուտով Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղու միջոցով կներմուծվի Հայաստան։ Այս մասին Factor.am-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։ Վերջին օրերին հանրապետությունում հեղուկ գազը վաճառվում է ռեկորդային բարձր գնով՝ հասնելով մինչև 300 դրամի, իսկ որոշ լցակայաններում նույնիսկ դեֆիցիտ է արձանագրվել։ Հայաստանը հեղուկ գազ ներմուծում է Ռուսաստանից և Իրանից։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի խոսքով՝ այս … Read more

Մաքսային սպառնալիքները խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները. եվրոպական երկրները Գրենլանդիայի հարցով արձագանքել են Թրամփին

Ութ եվրոպական երկրներ, որոնց դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել Գրենլանդիայի ամերիկյան վերահսկողությանը դեմ լինելու համար, խստորեն քննադատել են այդ քայլը՝ զգուշացնելով, որ նրա սպառնալիքները «խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները և սպառնում վտանգավոր անկման պարույրով», գրում է ABC News-ը։ Ամերիկայի որոշ մերձավոր դաշնակիցների համատեղ հայտարարությունն ազդարարում է ինքնիշխանության և անվտանգության շուրջ վերջերս … Read more