Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցի ի պատասխան հայտնել են կոմիտեից։

Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

175 դիտում

Leave a Comment