Aurora News | Որքան գումար են ծախսում քաղաքական ուժերը գովազդի վրա․ Մարտիրոսյան

Դեպի ընտրություններ ժամանակը որքան սեղմվում է, այնքան ավելի է ուժեղանում քաղաքական հոսանքների կողմից սոցցանցերի կիրառումը քարոզչության համար։ Մետայի հարթակները՝ Ֆեյսբուքն ու Ինստագրամը, շարունակում են մնալ Հայաստանում և՛ ամենաայցելվողները, և՛ ամենաքաղաքականացվածները։ Հատկապես Ֆեյսբուքը։ Այս ֆոնին կտրուկ աճում են Մետայում քաղաքական գովազդի վրա ներդրումները։ Այս մասին media.am-ի կայքում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Վերջին տարիներին Մետան բաժանել … Read more

Քաղաքապետարանը չի բացահայտում՝ ում միջև և ինչ չափով է բաշխվել 634 մլն դրամի պարգևավճարը

Հասարակություն 14.01.2026 | 15:29 Երևանի քաղաքապետարանի 768 աշխատակից ստացել է «13-րդ աշխատավարձ». ընդհանուր գումարը կազմել է 253 միլիոն 999 հազար ՀՀ դրամ: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացի այդ, 641 աշխատակից ստացել է դեկտեմբեր ամսվա պարգևատրում։ Պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 380 միլիոն 891 հազար դրամ։ Երևանի քաղաքապետարան ուղարկված … Read more

Aurora News | Պարգևավճարները տրամադրվում են ոչ միայն ղեկավարներին, այլև՝ նախարարությանը. Սրբուհի Գալյան

«Այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք դրա մասին ինֆորմացիան շատ բաց ու հասանելի կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում։ Ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումնասիրել և այնտեղ տեսնել, թե ով ինչքան աշխատավարձ և ինչքան հավելավճար է ստացել»,-լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա նշել է, որ պարգևավճարները տրվել են պաշտոնյաների կատարած … Read more

Թուրքիա-ՀՀ սահմանի թուրքական «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքներն ավարտված են 90 տոկոսով

Քաղաքականություն 14.01.2026 | 15:11 Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքների 90%-ն ավարտված է, գրում է Անադոլու գործակալությունը։ Նշվում է, որ աշխատանքներ են ընթանում Իգդիրի Քարակոյունլու շրջանի «Ալիջան» սահմանային անցակետում և ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» սահմանային անցակետում։ «Ալիջան» սահմանային անցակետում կառուցվում են մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքեր, ինչպես նաև տեղադրվել են … Read more

Aurora News | Վիզային ազատականացման գործընթացը Հայաստանի համար կունենա շոշափելի արդյունքներ. դեսպան

Հայաստանն ու Եվրամիությունը հասել են էական ձեռքբերումների և ընդունել նոր ռազմավարական օրակարգ, որն արդեն իսկ իրականացվում է։ Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Մենք արդեն ունենք մի քանի տարրեր, որոնք իրականացվում են` Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, վիզային … Read more

Ուիթկոֆը և Քուշներն առաջիկայում կմեկնեն Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման․ Bloomberg

Քաղաքականություն 14.01.2026 | 14:52 ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, առաջիկայում կմեկնեն Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շարունակելու ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համաձայնագրի շուրջ քննարկումները։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն ծրագրերը կարող … Read more

Aurora News | ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է խնդրել Եվրոպայից՝ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում վերջինիս թիրախների մասին

ԱՄՆ-ն եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանի վերաբերյալ՝ հնարավոր ապագա հարվածների վերաբերյալ: Այս մասին հաղորդել է The Washington Post-ը՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին։ «Մենք որևէ ապացույց չունենք, որ նախագահ Թրամփը թիրախավորելու է միջուկային օբյեկտները։ Ավելի հավանական է, որ նա հետապնդի ցուցարարների սպանությունների համար պատասխանատու և դրանցում ներգրավված կազմակերպությունների և ուժերի ղեկավարությանը», – հրատարակությանը … Read more

Aurora News | Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում է. Լավրով

Ռուսաստանի կողմից Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության վերաբերյալ Ռուսաստանի հիմնարար գնահատականը մնում է ուժի մեջ. այն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս դիրքորոշումը հիմնարար է, հիմնված բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների վրա, որոնց կառավարությունները, բնականաբար, ներկայացնում են ամբողջ բնակչության … Read more