Դավոսում ստորագրվում է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը․ ՈՒՂԻՂ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում է։ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցում է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

1 տարում ստեղծվել է 44 հազար 568 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը ևս պատմական առավելագույնն է. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր տվյալներ է հրապարակել ՀՀ աշխատաշուկայում առկա իրավիճակից: «Հայաստանում կա 822 հազար 622 աշխատատեղ: 1 տարում ստեղծվել է 44 հազար 568 աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո ստեղծվել է 288 հազար 460 աշխատատեղ։ Միջին աշխատավարձը ևս պատմական առավելագույնն է՝ 401 հազար 367 դրամ, որը 2017 դեկտեմբերի նկատմամբ ավելի է 186 … Read more

Ուիթկոֆը հայտարարել է, որ ուկրաինական բանակցություններում միայն մեկ չլուծված խնդիր է մնացել

Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում հունվարի 22-ին, այսպես կոչված, «ուկրաինական նախաճաշի» ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ երկու կողմերը մոտ են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելուն, գրում է Current time-ը։ Ուիթկոֆի խոսքով՝ մնում է միայն մեկ չլուծված հարց։ Ըստ երևույթին, խոսքը տարածքների վերահսկողության մասին է։ Նա … Read more

Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. փոխվարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

22.01.2026 | 13:31 Չէինք պատկերացնի, որ Մայր Աթոռի տարածքը կասպատակեն 100-ավոր ԱԱԾ-ականներ. Մանուկյանը` եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում անցկացնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ

Հասարակություն 22.01.2026 | 14:03 Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձը կալանավորվել է: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Քննչական կոմիտեն կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 09:50-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ … Read more

Քննարկում ենք դեպի «Շիրակ» օդանավակայան լրացուցիչ՝ եվրոպական ուղղություն ավելացնելու հարցը. ՏԿԵ փոխնախարար

Քննարկում ենք լրացուցիչ՝ եվրոպական ուղղություն ավելացնելու հարցը դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան: Այս մասին Կառավարության հունվարի 22-ի նիստում ասել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Անշուշտ, ենթակառուցվածքը զարգացնելու համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան ուղևորահոսք ապահովել: Գյումրու «Շիրակ» օդանավակայանը սպասարկման տեսանկյունից ավիաընկերությունների համար ավելի մատչելի է, և այնտեղ թե՛ ժամանման, թե՛ մեկնման նոր տերմինալներ են կառուցվել: Կարծում … Read more

Արման Ծառուկյանը ֆուտբոլ է խաղացել Գլեյնդեյլի հայկական թիմի խաղացողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հյուրընկալվել է Գլեյնդեյլի հայկական ֆուտբոլային թիմին։ 29-ամյա մարտիկը մարզվել ու ֆուտբոլ է խաղացել պատանի ֆուտբոլիստների հետ։ Ծառուկյանը նաև դիպուկ է իրացրել 11-մետրանոց հարվածը։ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ UFC-ում նա նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող … Read more

Աթենքում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել. կան զոհեր. տեսանյութ

Հունվարի 21-ին Հունաստանում տեղացած ուժեղ անձրևները երկու մարդու կյանք են խլել, ինչպես նաև Աթենքում և Հունաստանի մի շարք այլ շրջաններում տներ ու մասնավոր բիզնես-տարածքներ են հեղեղվել և տուժել հաղորդում է Reuters-ը։ Մի կին մահացել է մեքենայի հարվածից հետո, որը քշվել էր փողոցը հեղեղած ջրի հզոր ալիքի կողմից: Մեկ այլ մահացու դեպք է գրանցվել, երբ ափամերձ պահպանության աշխատակիցը փոթորկալից … Read more