Քոչարյանի իշխանության շրջանում դուրս է շպրտվել պետական կառավարման համակարգից»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը. «Արամ Սարգսյանը ոչ միայն վարչապետի թեկնածու է, այլև եղել է վարչապետ` Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում։ Ընդ որում` նա եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանի ամենաանհաջող վարչապետը, ինչի հետևանքով նախագահը կարճ ժամանակ անց նրան դուրս է շպրտել պետական կառավարման համակարգից։ Դրանից հետո նա դարձել է Արարատի ցեմենտի գործարանի … Read more

«Արմեն Դուլյան-2026» մրցանակաբաշխության մեկնարկը տրված է

27.01.2026 | 19:30 Հունվարի 27-ին՝ հայտնի լրագրողի մահվան առաջին տարելիցի օրը, Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում է Արմեն Դուլյան-2026 մրցականաբաշխության մեկնարկի մասին։ Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը (բնօրինակը՝ կից լուսանկարում)։ Մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի … Read more

Զրահաբաճկոնները, որոնց վաճառքի մասին Ադրբեջանին հայտարարեց Թրամփը, կարելի է գնել ցանկացած զենքի խանութում․ Լեոնիդ Ներսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

27.01.2026 | 20:00 Եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն գնան ՀՀ-ից, մնացինք ՌԴ-ի հույսին, մեզ սպառնում է ԼՂ-ի ճակատագիրը․ ՌԴ-ն Թուրքիայի հետ կկիսի մեզ․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի են 79-րդ BAFTA կինոմրցանակաբաշխության անվանակարգերը

Լոնդոնում հայտարարվել են 79-րդ BAFTA կինոմրցանակաբաշխության անվանակարգերը: Արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին Royal Festival Hall-ում և կվարի դերասան Ալան Քամինգը։ Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտ առ մարտ» ֆիլմը գլխավորում է անվանակարգերը՝ 14 անվանակարգով, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» հիմնական անվանակարգերում: Գլխավոր դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն և Չեյս Ինֆինիտը նույնպես ստացել են դերասանական անվանակարգեր։ Ռայան Քուգլերի … Read more

Արսենյանը մասնակցել է Լավրովի և ԱՊՀ պետությունների դեսպանների հանդիպմանը

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը։ Մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդիական հարցերի շուրջ և ամփոփել են 2025 թվականին եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները։ Սահմանվել են կարճաժամկետ նպատակներ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման ամրապնդումը, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը, … Read more

Հայ ռազմագերիների հարցը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ նիստում պատասխանել է Ադրբեջանում պահվող հայերի մասին ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին՝ հայտարարել՝ կարևոր է, որ ԵԽ բոլոր անդամ պետությունները հարգեն կառույցի առջև իրենց ստանձնած պարտավորությունները և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արժեքները։ Ալեն Բերսեի խոսքով՝ վերջին ամիսներին եվրոպական կողմի մոտ դրական ակնկալիքներ են առաջացել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից։ Նա … Read more

Զելենսկին իր համար անվտանգության երաշխիքներ է փնտրում • Tribune.am

Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու պահանջները որակել է որպես անձնական անվտանգության երաշխիքներ ապահովելու իր ջանքերի ֆոն։ Ավելի վաղ Զելենսկին պահանջել էր, որ ԵՄ-ն Ուկրաինային ընդունի միության մեջ 2027 թվականին։ Նա հայտարարել էր, որ ցանկանում է «պատերազմն ավարտող մեր պայմանագրում կոնկրետ ամսաթիվ»։ «ԵՄ-ին միանալու մասին այս բոլոր խոսակցությունները պարզապես ֆոն են, … Read more

Ո՞ւր է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույց մարիխուանայի գլանակը. «Ազատություն»

Քննչական կոմիտեն չի մեկնաբանում տարածված լուրերը, որ կորել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը, գրում է «Ազատություն»-ը: «Եթե Քննչական կոմիտեն չի հերքում այս տեղեկությունը և, իհարկե, ոչ էլ հաստատում, ուրեմն, նշանակում է, որ իսկապես խնդիրը կա»,- կալանավորված հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանը չուներ տեղեկություն, որ ապացույց թմրամիջոցն անհետացել կամ կորել է, ասաց՝ քրեական … Read more