ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը։
Մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդիական հարցերի շուրջ և ամփոփել են 2025 թվականին եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները։
Սահմանվել են կարճաժամկետ նպատակներ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման ամրապնդումը, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովումը։
