Պապիկյանը հետևել է սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային փուլին
Քաղաքականություն 14.01.2026 | 19:29 Հունվարի 14-ին ՊՆ զորավարժարաններից մեկում տեղի է ունեցել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի կրակային փուլը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: «Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ հետևել ենք քննական գործընթացին»,- գրել է Պապիկյանը։