Դեկտեմբերին վարչապետի աշխատակազմը 417 մլն դրամ պարգևավճար է ստացել

Քաղաքականություն

14.01.2026 | 20:40

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և մյուս աշխատակիցները միասին 2025 թվականի դեկտեմբերին ստացել են 417 մլն դրամ պարգևավճար։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Գերատեսչությունը միաժամանակ հրաժարվել է անհատական թվեր ներկայացնել, թե որքան է կազմել յուրաքանչյուրի պարգևավճարը։ Պարգևավճարը ստացել են ՀՀ կառավարության N 1736-Ն որոշմամբ։

Սա նույն որոշումն է, որով մյուս պաշտոնյաները ևս միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել։ Այս որոշմամբ պարգևավճարներին, ընդհանուր առմամբ, հատկացվել է շուրջ 3,5 մլրդ դրամ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, օրինակ, լրագրողներին տեղեկացրել է, որ շուրջ 7 մլն դրամ պարգևավճար է ստացել՝ հարկերը և այլ պարտադիր վճարները հանած։

Նարեկ Կիրակոսյան

Leave a Comment