Վիգեն Էուլջեքչյանը ՔԿ-ում է. ինչու են նրան տեղափոխել այնտեղ

Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը ՀՀ զինվորական քննչական վարչությունում է։ «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «Մենք եկանք հոսպիտալ, տնօրենն ասաց, որ Վիգեն Էուլջեքչյանը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի։ Այժմ նա ՀՀ զինվորական քննչական վարչությունում է, պետք է ընթացակարգային գործողություններ կատարվեն։ 10 րոպե առաջ է … Read more

Ռուսաստանը կենտրոնանում է Հայաստանի վրա․ 165 մլն դոլար կծախսվի արտերկրում փափուկ ուժի ընդլայնման վրա․ OC Media

Ռուսաստանը նախագահի աշխատակազմը դրամաշնորհի միջոցով կֆինանսավորի իր փափուկ ուժի ընդլայնումը արտերկրում, մասնավորապես, կենտրոնանալով Հայաստանի վրա, ռուսական ՌԲԿ-ին ասել են աղբյուրները: Ըստ որոշ տեղեկությունների՝ նախագծի բյուջեն կկազմի շուրջ 13 միլիարդ ռուբլի (165 միլիոն դոլար)։ Աշխատանքները կղեկավարի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն: Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։ 2025 թվականի մայիսին ռուսական «Վեդոմոստի»-ին հաղորդել … Read more

«Հայկական իրավական կենտրոնի» հայտարարությունը հայ գերիների ազատ արձակման առիթով

Հայ դատի համակարգում գոչծող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» ողջունում է Վագիֆ Խաչատրյանի, Վիգեն Էուլջեքյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի անվտանգ վերադարձը Հայաստան, որոնք ազատ են արձակվել ադրբեջանական կալանքից՝ տարիներ շարունակ ենթարկվելով ապօրինի և անմարդկային կալանքի։ Նրանց ազատ արձակումը թեթևացում է բերում ընտանիքներին, սակայն այն չի ապահովում արդարություն և չի վերացնում Ադրբեջանի կողմից … Read more

Aurora News | Պատրաստ ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու. Փաշինյան

Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ ընդգծել և վերահաստատել մեր քաղաքական կամքը․ համաձայնեցված շրջանակում մենք պատրաստ ենք, տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք այդ ուղղությամբ՝ այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի … Read more

Ապարանի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափի կաշառք ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ … Read more

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանին փոխանցումը

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 4 հայ գերիների՝ Դավիթ Դավթյանի, Գևորգ Սուջյանի, Վիգեն Էուլջեքջյանի, Վագիֆ Խաչատրյանի ազատ արձակումն ու փոխանցումը Հայաստանին: «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա մեծ քայլ է առաջ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի…

Aurora News | Կվերանայվեն դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները. նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով վերանայվում են ՀՀ-ում դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները։ Հիմնավորման մեջ նշվում է, որ դատապարտյալները կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ հիգիենայի պարագաներով: Այդ նպատակով 2025 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ է ուղարկվել շրջաբերական գրություն, ըստ որի՝ հանձնարարվել է դատապարտյալներին և կալանավորված անձանց շրջանում իրականացնել հացում` տրամադրվող հիգիենիկ փաթեթից գոհունակության գնահատման … Read more

Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն. Ռեզա Փահլավի

Ռեզա Փահլավին բացահայտել է Իսլամական Հանրապետության հնարավոր անկումից հետո հաստատվելիք աշխարհիկ պետության հիմնական քաղաքական գիծը։  Նա նշել է, որ առաջին հերթին կդադարեցվի Իրանի ռազմական միջուկային ծրագիրը, իսկ ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և արմատական իսլամիզմի դեմ պայքարը կծավալվի տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ համատեղ։ «Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կկարգավորվեն, մեր բարեկամությունը Ամերիկայի և նրա … Read more

Թրամփը հայտարարել է, որ Իրանում մահապատիժները դադարեցվել են. իրավապաշտպանները հայտնում են ավելի քան 3400 զոհի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն տեղեկացրել են՝ Իրանում ցուցարարների սպանությունները դադարեցվել են, սակայն հավելել, որ ինքը «կհետևի դրան և կտեսնի» ռազմական գործողությունների սպառնալիքի վերաբերյալ, գրում է Le monde-ը։ Վերջին օրերին Թրամփը բազմիցս խոսել է Իրանի ժողովրդին օգնելու մասին բողոքի ցույցերի ճնշման դեպքում, որոնց, ըստ իրավապաշտպան խմբերի, զոհ է գնացել առնվազն 3428 մարդ։ Սակայն … Read more

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր

Հունվարի 15-ին հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների … Read more