Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր


Հունվարի 15-ին հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

38 դիտում

Leave a Comment