Եղիպատրուշ գյուղում գտնվող հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 24-ին ժամը 06։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 11։33-ին։ Այրվել է տնակը (մոտ 90 քմ)՝ գույքով։  Հրշեջ-փրկարարները հատուկ ինժեներական տեխնիկայի … Read more

Մայրաքաղաքը կառավարելու դասեր տալուց առաջ թող կարողանան կազմակերպել Գյումրու ձնամաքրումը․ Գալջյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Երեկվա գրեթե ամբողջ օրը ձյան առատ տեղումներից հետո այսօր Երևանի փողոցներն արդեն մաքուր և անցանելի վիճակում են։ Եվ այս ամենի ֆոնին՝ քոչարյանամերձ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, 1.1 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքը կառավարելու դասեր տալուց առաջ, նախ թող կարողանան կազմակերպել 110.000 բնակչություն ունեցող Գյումրու հրապարակի … Read more

Ռուսաստանը «մշտական, բայց կառավարելի սպառնալիք» է. Պենտագոնը հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. BBC

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն: Ինչպես 2025 թվականի վերջին հրապարակված Ազգային անվտանգության ռազմավարության դեպքում, հիմնական ուշադրության կենտրոնում են հայրենիքի անվտանգությունը և դաշնակիցներին տրամադրվող օգնության կրճատումը: Պենտագոնը կարծում է, որ Ռուսաստանը մոտ ապագայում «մշտական, բայց կառավարելի» սպառնալիք կներկայացնի Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամների համար: «Չափազանց երկար ժամանակ Միացյալ Նահանգների կառավարությունը անտեսել է ամերիկացիներին … Read more

Ռուսական պատվիրակությունը Ուկրաինայի հարցով երկրորդ օրվա բանակցություններից առաջ լքել է Աբու Դաբիի հյուրանոցը

Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը հեռացել է Աբու Դաբիի հյուրանոցից, որում հանգրվանել էր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս…

Բունդեսթագի նախկին պատգամավորը դատապարտվել է Ադրբեջանից կաշառք ստանալու համար

24 հունվարի 2026 – 13:53 AMT PanARMENIAN.Net – Մյունխենի Բարձրագույն դատարանը հունվարի 22‑ին «ադրբեջանական գործով» մեղավոր է ճանաչել նախկին գերմանացի պատգամավոր, Քրիստոնյա-ադեմոկրատական միության (ՀԴՍ) անդամ Աքսել Ֆիշերին՝ կաշառք ստանալու համար: Նա դատապարտվել է մեկ տարի և երկու ամիս պայմանական ազատազրկման։ Ֆիշերին պարտավորեցրել են վճարել 32,000 եվրո՝ 20,000 եվրոն որպես կաշառքի մի մասի վերադարձ և 12,000 … Read more

Լևոն Քոչարյանը կոչ է անում մասնակցել վաղը Աբովյան քաղաքում կայանալիք հանդիպմանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կոչ է անում մասնակցել վաղը՝ հունվարի 25-ին, ժամը 13։00-ին Աբովյան քաղաքում Զարեհ Սահակյանց երաժշտական դպրոցում կայանալիք հանդիպմանը։

Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով հանդիպման երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով․ ՏԱՍՍ

Աբու Դաբիում բոլոր երեք կողմերի համաձայնությամբ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով, առանց մամուլի: Այս մասին հայտնել Է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Մամուլ կրկին չի նախատեսվում, գործում է փակ ռեժիմ, դրա հետ համաձայն են բոլոր երեք կողմերի մասնակիցները»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը: ՏԱՍՍ-ի տվյալներով՝ տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ տեղի են ունենում Աբու Դաբիի պալատներից … Read more

Պատերազմ տեսած երկրում ապաստարանները կա՛մ փակ են, կա՛մ վերածված պահեստների ու աղբանոցների

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Մայրաքաղաքում ապաստարանների վիճակը խայտառակ ամոթալի է։   Պատերազմ տեսած երկրում ապաստարանները կա՛մ փակ են, կա՛մ վերածված պահեստների ու աղբանոցների։ Ո՛չ վերահսկում կա, ո՛չ հաշվառում, ո՛չ պատասխանատու՝ այն պարագայում, երբ ՔՊ-ն միլիոնավոր դրամներ է մսխում շոուների, տոնական փայլի ու ինքնագովազդի վրա, իսկ մարդկանց անվտանգությունը մղվել է … Read more

Ոսկետափում շարունակվում են ճնշումները․ հոգևոր հովվին ստիպում են լքել Եկեղեցին․ Մասյացոտնի թեմ

Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մասյացոտնի թեմը։ «Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ … Read more