Մայրաքաղաքը կառավարելու դասեր տալուց առաջ թող կարողանան կազմակերպել Գյումրու ձնամաքրումը․ Գալջյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայրաքաղաքը կառավարելու դասեր տալուց առաջ թող կարողանան կազմակերպել Գյումրու ձնամաքրումը․ Գալջյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․

«Երեկվա գրեթե ամբողջ օրը ձյան առատ տեղումներից հետո այսօր Երևանի փողոցներն արդեն մաքուր և անցանելի վիճակում են։ Եվ այս ամենի ֆոնին՝ քոչարյանամերձ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, 1.1 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքը կառավարելու դասեր տալուց առաջ, նախ թող կարողանան կազմակերպել 110.000 բնակչություն ունեցող Գյումրու հրապարակի և կենտրոնական փողոցների ձնամաքրումը։

Այնտեղ էլ հո՞ դուք եք քաղաքային իշխանություն, ձեր քաղաքապետն էլ ժամանակին 10 տարի քաղաքապետ է եղել։ Էդքան գիտուն եք՝ Գյումրիում արեք։

Լուսանկարները՝ Գյումրիից»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment