«Այն, ինչ կատարվում է, քողարկված ԱՆԵՔՍԻԱ է»․ Սուրեն Ներսիսյան

Փաստաբան Սուրեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ շուտով Երևանում չի հայտնվի ադրրբեջանական թաղամաս, Գումի դիմացը չեն հայտնվի Նախիջևանից ավտոբուսներ…:Այն, ինչ հիմա կատարվում է, դա քողարկված ԱՆԵՔՍԻԱ է»։ Աղբյուրը`   Սուրեն Ներսիսյան

ԱՄՆ դեսպանատուն․ Վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է

24 հունվարի 2026 – 13:41 AMT PanARMENIAN.Net – Երևանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցում է հրապարակել վիզայի դիմորդների համար՝ նշելով, որ կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է: «ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է և կարող է հանգեցնել Ձեր դիմումի մերժման։ ԱՄՆ Պետքարտուղարությունը կիրառում է դիմումների դիտարկման և անվտանգության ապահովման խիստ միջոցներ, … Read more

Եղիպատրուշ գյուղում հրդեհ է բռնկվել, տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News Հունվարի 24-ին ժամը 06։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 11։33-ին։ Այրվել է տնակը (մոտ 90 քմ)՝ գույքով։ … Read more

Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ երկու ժողովուրդները մոտ են միմյանց. Երևանում էր Մեքսիկայի Պատգամավորների պալատի պատվիրակությունը

Խորհրդարանական համագործակցության շրջանակում Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության՝ ՀՀ ազգային ժողով այցի շրջանակում քննարկվել…

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Մորմոնների» ղեկավար կազմի հետ

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու (Խոսակցական՝ Մորմոնների․ խմբ) Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, Առաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և Երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն ընդգծել է Եկեղեցու երկարամյա մարդասիրական գործունեությունը Հայաստանում՝ սկսած Սպիտակի երկրաշարժից, և … Read more

Փակ ճանապարհի պատճառով 40 դիմորդ չի հասել Գորիսի քննական կենտրոն

Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը մասնակցելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գրանցված 158 դիմորդներից այս պահին քննության են մասնակցում … Read more

Սյունիքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն

Սյունիքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն՝ հանձնելու Հայոց լեզվի միասնական քննություն։ NEWS.am–ին ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ մարզի 158 դիմորդից այս պահին Գորիսում քննություն է հանձնում 118-ը. մնացած 40-ը Սիսիանի տարածաշրջանից են, նրանք հնարավորություն չեն ունեցել հասնելու քննական կենտրոն։ «Հայոց լեզվի միասնական քննությունը մեկնարկել է ժամը 11։30–ին … Read more

Ահազանգ Մասյացոտն թեմից

24.01.2026 | 13:38 Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։ Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ … Read more

Դուք լավ բիզնեսմեն եք, հավատում եմ` լավ մարդ, բայց… վատ դերասան. Մհեր Մկրտչյանը՝ Նարեկ Կարապետյանին

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․   «Էս անգամ գրեմ նախաբանով․.. ի պատասխան նախորդ իմ քննադատական գրառման քոմմենթներին` ես հոլովակ պատրաստելու մասնագետ չեմ, հետևաբար դրա վրա փող աշխատել չեմ կարող և չեմ ուզում: Ոչ մեկից հաց չեմ խլի: Դա էլ չեմ ուզում:   Հարգելի Նարեկ Կարապետյան: Ես չգիտեմ Ձեզ խորհուրդ տվողները … Read more