Փաշինյանը նոր թափ է հաղորդում Գարեգին Բ-ի հեռացմանը. վարչապետի ստորագրություն՝ հավատացյալի «գրիչով». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանն այլևս չի պահում ձևական կողմն ու Հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրների մասին խոսելիս հանդես է գալիս ՀՀ վարչապետի դիրքից։ Եկեղեցին բարենորոգելու իր մտադրության մասին արդեն շուրջ վեց ամիս հայտարարող Փաշինյանը, որը պարբերաբար պնդում է, թե գործընթացին մասնակցում է որպես շարքային հավատացյալ, Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու մասին 10 հոգևորականների հայտարարությանը միացել է որպես ՀՀ … Read more

Հայ մրցարշավորդը երրորդ տեղն է գրավել IAME UAE-ում

Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Օհանյանը երրորդ տեղն է գրավել քարտինգի միջազգային մրցումներում։ Աբու Դաբիում գտնվող Ֆորմուլա‑1-ի Yas Marina Circuit ավտոդրոմում կայացել են IAME UAE առաջնության 6-րդ և 7-րդ փուլերը։ IAME UAE-ը միջազգային քարտինգի առաջնություն է, որն անցկացվում է IAME (Italian American Motor Engineering) կազմակերպության հովանու ներքո և համախմբում է Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի լավագույն երիտասարդ պիլոտներին։ … Read more

10 ամենաթանկ պետական գնումները 2025-ին

2025 թվականին պետական ամենաթանկ 10 գնումների համար ծախսվել է 47 մլրդ 167 մլն դրամ։ Factor.am-ն ուսումնասիրել է պետական գնումների էլեկտրոնային Armeps համակարգն ու պարզել, որ 10 գնումից 4-ն իրականացվել է առանց մրցույթի՝ մեկ անձ ընթացակարգով, իսկ դրանցից մեկը՝ հրատապ կարգով։ Ամենաթանկ գնումն անցած տարում իրականացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն․ Երևան համայնքին պատկանող ընկերությունը 8 մլրդ … Read more

Փաշինյանի եղբորը տնօրեն նշանակած գործարարը կառավարությունից արտոնություն կստանա

Քաղաքականություն 07.01.2026 | 19:11 Վարդերի բիզնեսով զբաղվող «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունը կազատվի 81,5 մլն դրամի մաքսատուրք վճարելուց։ Համապատասխան նախագիծը ներկայացված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Ոչ ԵՏՄ անդամ պետություններից վարդերի աճեցման համար ներկրվելու են 1, 6 մլրդ դրամի սարքավորումներ։ Factor.am-ը պարզեց, որ կառավարությունը 81,5 մլն դրամի արտոնություն է տալիս շուրջ կես տարի առաջ հիմնադրված ընկերությանը։ … Read more

Ռուսաստանը Discord-ի միջոցով ՀԱՀ-ի քաղաքացիների է հավաքագրել Ուկրաինայի դեմ կռվելու համար

Քաղաքականություն 07.01.2026 | 18:35 Ռուսաստանը Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիների է հավաքագրել Ուկրաինայում կռվելու համար՝ օգտագործելով Discord-ը՝ հայտնի խաղային հարթակ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու տղամարդկանց և հավաքագրման գործընթացին ծանոթ մեկ անձի հավաքագրմանը վերաբերող փաստաթղթերին, գրում է Current time-ը։ Գործակալության տվյալներով՝ շուրջ 20 տարեկան երկու հարավաֆրիկացիներ պարբերաբար Discord են օգտագործել Arma 3 խաղալիս։ @Dash … Read more

Դատարանների բեռնաթափումից մինչև էլեկտրոնային արդարադատություն․ ԱՆ-ի 2025-ի հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Արդարադատության նախարարությունում քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը՝ անդրադառնալով թվայնացման լայնածավալ ծրագրերին, դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ու առաջիկա օրենսդրական նախաձեռնություններին։ «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է, որ նախորդ տարվա կատարողականը կազմել է 94.7% տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել են վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը և ներկայում էլեկտրոնային գործերի քանակը կազմում է … Read more

Թրամփը Պուտինի հետ չի կիսի աշխարհը․ ուզում է ԱՄՆ-ն հեգեմոն դարձնել․ Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործմանը, գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերին, որոնք ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։Մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, Ղևոնդյանը նկատում է․ «Հետաքրքիր է, որ Ալիևը հայտարարում է, թե որևէ մեկը եթե ինքը իրեն պարտված … Read more

Ջերմաստիճանը կբարձրանա | Factor.TV

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՆԳՆ ՓԾ-ն ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Հանրապետության տարածքում`Հունվարի  8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 8-9-ը, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-9-ի ցերեկը  կբարձրանա 3-5 աստիճանով, 8-10-ի գիշերը՝ … Read more

Լուիս Էնրիկեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագիրը, հաղորդում է Bild-ը։ Իսպանացի մասնագետը մերժել է փարիզյան ակումբի ղեկավարության առաջարկը, քանի որ ցանկանում է թարմություն ու նոր մարտահրավերներ։ Լուիս Էնրիկեի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027թ․ ամառ։ Էնրիկեն 2023 թվականից է գլխավորում ՊՍԺ-ն, որի հետ անցյալ տարի նվաճել է 6 տիտղոս։ Ավելի … Read more

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի նորոգումն ավարտված կլինի // Եվրոպայում բազմաթիվ չվերթներ են չեղարկվել․ ԼՈՒՐԵՐ

© 2026 factor.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը factor.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: