Ջերմաստիճանը կբարձրանա | Factor.TV

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՆԳՆ ՓԾ-ն ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

Հանրապետության տարածքում`

Հունվարի  8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 8-9-ը, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-9-ի ցերեկը  կբարձրանա 3-5 աստիճանով, 8-10-ի գիշերը՝ 14-18 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։

Снимок

Երևան քաղաքում` 

Հունվարի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Снимок 1

Leave a Comment