Իսրայելա-Ադրբեջանական դաշինքը դուրս է գալիս ստվերից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 11 Հունվար, 2026 11:00 Իրանում պնդում են, որ Իսրայելա-Ադրբեջանական դաշինքը դուրս է գալիս ստվերից և շարժվում է դեպի ուժի բացահայտ ցուցադրում, ստեղծելով Իրանի վրա ճնշման նոր գիծ, գրում է 1tv.ge–ն։ «Իսրայելա-Ադրբեջանական դաշինքը դուրս է գալիս ստվերից և շարժվում է դեպի ուժի բացահայտ ցուցադրում փաստացի ստեղծելով Իրանի վրա … Read more

Ինստիտուտի առաջարկությունները. Մի՛ թողեք Վրաստանին հավասարումից դուրս և աջակցեք Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 11 Հունվար, 2026 10:28 Հուվերի ինստիտուտը հրապարակել է վերլուծական հոդված Հարավային Կովկասում տարածաշրջանային և ներքաղաքական գործընթացների և այն մասին, թե ինչպես կարող է ԱՄՆ-ը ձևավորել ենթակառուցվածքային օրակարգը: Հոդվածում Վաշինգտոնին առաջարկվում են կոնկրետ առաջարկություններ, գրում է eadaily.com–ը: «Լեռնային հատված» Telegram ալիքը առանձնացրել է ուսումնասիրության թեզերի երեք բլոկ: … Read more

«Շնորհակալության» միջազգային օր. պատմության այս օրը (11 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ 11 Հունվար, 2026 9:33 ՈՐՈՇ ՏՈՆԵՐ «Շնորհակալության» միջազգային օր, Ռուսաստան՝ Արգելանոցների և ազգային այգիների օր: ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1924- Երևանում հիմնադրվել է «Գիրք» հրատարակչական ընկերությունը Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։ 1947 –ծնվել է նշանավոր ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը: 1972 – վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ … Read more

Որպես իրավաբան՝ հավաստիացնում եմ, որ Տեր Ռուբենի բոլոր գործողությունները լեգիտիմ են, իսկ վարչապետի արածը՝ հակասահմանադրական

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին: Նա, մասնավորապես, գրում է. Դիմում եմ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին Հարգելի՛ Տեր Ռուբեն, ուզում եմ իմանաք, որ Դուք ունեք մեր լիակատար աջակցությունը Ձեր առաքելության իրականացման ճանապարհին։ Խնդրում … Read more

 «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ մառախուղ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից-Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածը (բուք), Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։ Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, … Read more

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում հունվարի 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան … Read more

Ահազանգեր են ստացվում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին: Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին: Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական … Read more

«Ժամանակակից աշխարհում նոր սերունդը փակուղու մեջ է»․ Արա Արայան | ՄԱՄՈՒԼ.ամ

Վերլուծաբան Արա Արայանը սոցկայքի իր էջում գրում է․ «Մեծ ճգնաժամի շեմին:     Այն, ինչ կատարվում է աշխարհի տարբեր երկրներում՝ փոխկապակցված է միատեսակ խնդիրներով:     Թվում է, թե Իրանում կամ Վենեսուելայում, թեկուզ հենց ԱՄՆ-ում խնդիրները տարբեր են, բայց կա մեկ խնդիր, որի գլխավորն է:      Դա կապիտալի անարդար բաշխման խնդիրն է:     Իրանցին առավոտյան արթնանում ու տեսնում է դոլարի … Read more

🎥 Չելսին ջախջախիչ հաղթանակ տարավ Անգլիայի գավաթում — Armsport.am

«Չելսին» Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում հյուրընկալվելիս 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Չարլթոնի» նկատմամբ։ Լոնդոնյան ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել Յորել Հատոն (45+4-րդ րոպե), Տոսին Ադարաբիոյոն (50-րդ), Մարկ Գիուն (62-րդ) և Պեդրու Նետուն (90+1-րդ)։ Խաղավերջում Էնցո Ֆերնանդեսը հստակ իրացրել է 11-մետրանոց հարվածը։ «Չարլթոնի» միակ գնդակը խփել է Մայլզ Լիբերնը (57-րդ րոպե): Հիշեցնենք, որ … Read more