«Չելսին» Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում հյուրընկալվելիս 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Չարլթոնի» նկատմամբ։
Լոնդոնյան ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել Յորել Հատոն (45+4-րդ րոպե), Տոսին Ադարաբիոյոն (50-րդ), Մարկ Գիուն (62-րդ) և Պեդրու Նետուն (90+1-րդ)։ Խաղավերջում Էնցո Ֆերնանդեսը հստակ իրացրել է 11-մետրանոց հարվածը։ «Չարլթոնի» միակ գնդակը խփել է Մայլզ Լիբերնը (57-րդ րոպե):
Հիշեցնենք, որ սա «Չելսիի» առաջին հանդիպումն էր նոր գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորի գլխավորությամբ։ «Ստրասբուրգի» նախկին մարզիչը լոնդոնյան ակումբի ղեկին փոխարինել է Էնցո Մարեսկային։
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ