Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի Դավոսում կայանալիք ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը և նշելով, որ Վրաստանի վարչապետը երկրորդ տարին անընդմեջ հրավեր չի ստացել ֆորումի կազմակերպիչներից։ 2026 թվականին միջոցառումը տեղի կունենա հունվարի 19-23-ը՝ «Երկխոսության ոգին» թեմայով։  Ակնկալվում է, որ ֆորումի գլխավոր հյուրը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ … Read more

20 տարի առաջ այս օրը Օվեչկինը խփել է NHL-ի պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը 20 տարի առաջ այս օրը խփել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը։ 2006թ․ հոնվարի 17-ին Օվեչկինը շրջանցել է «Ֆինիքս Կոյոտիսի» պաշտպաններին ու ընկնելով գրավել դարպասը։ Այդ տափօղակը ստացել էր The Goal անվանումը՝ որպես ամենաանհավանական ու ամենահայտնի գոլերից մեկը։ Ռուս լեգենդար հոկեյիստն այդ տարի էր նորամուտը նշել … Read more

Փաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 17 Հունվար, 2026 15:39 Հակակոռուպցիոն դատարանը «Մարտի 1»-ի գործի վերաբացումից մեկ տարի անց հաստատել է Ռոբերտ Քոչարյանի և երեք նախին պաշտոնյաների նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները՝ փաստացի թույլ տալով հանրային մեղադրողին փոխել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրանքը: Այս գործով Քոչարյանն ու նրա … Read more

Ներիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 17 Հունվար, 2026 15:10 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Շիշ բռնող մականունով Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի։ «Եթե որևէ բան չփոխվի, այսինքն՝ եթե վարչությունը նոր նիստ չանի, որտեղ կորոշի, որ Հայկի նկատմամբ սխալ են արել, և ինձ չընդգրկեն, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում ՔՊ կուսակցության … Read more

Aurora News | Իրանցիների բողոքի ակցիան Երևանում. կան բերման ենթարկվածներ. «Ազատություն»

Այսօր Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ կրկին բողոքի ակցիա է իրականացվել։ Ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ մասնակիցները փորձել են երթով շարժվել դեպի Կապույտ մզկիթ։ Տարածքում ծառայություն իրականացնող մեծաթիվ ոստիկանական ուժերը արգելել են երթի անցկացումը։ Չնայած ցուցարարների հավաստիացումներին, որ ակցիան կրելու է խաղաղ բնույթ և իրենք քայլելու են բացառապես … Read more

30 հոգի է տարհանվել․ ինչ է կատարվել Աբովյանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 17 Հունվար, 2026 15:08 Հունվարի 17-ին՝ ժամը 09։08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի 5-րդ և 6-րդ հարկերից ծուխ է նկատվում: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել … Read more

Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 17 Հունվար, 2026 15:03 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Չմասնակցելու պաշտոնական պատճառը ՀՀ կառավարությունից չեն հայտնում։ Նախորդ տարի Փաշինյանը մեկնել էր Շվեյցարիա, մասնակցել ֆորումին, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ … Read more

Երևանում 4 օր ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-22-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ Երևանում հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին … Read more

Մահացել է «Ֆիորենտինայի» նախագահ Ռոկո Կոմիսոն

Կյանքից հեռացել է իտալական «Ֆիորենտինայի» նախագահ Ռոկո Կոմիսոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբը ցավակցել է ամերիկացի գործարարի ընտանիքին, հարազատներին ու ֆուտբոլային աշխարհին։ 76-ամյա Ռոկո Կոմիսոն մահացել է տևական հիվանդությունից հետո։ Կոմիսոն 2019 թվականին էր գնել «Ֆիորենտինան»՝ գործարքի համար վճարելով շուրջ 150 միլիոն դոլար։ Այս ընթացքում իտալական ակումբը երկու անգամ հասել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։ … Read more

Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։ Պարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ։ … Read more