Մահացել է «Ֆիորենտինայի» նախագահ Ռոկո Կոմիսոն

Կյանքից հեռացել է իտալական «Ֆիորենտինայի» նախագահ Ռոկո Կոմիսոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբը ցավակցել է ամերիկացի գործարարի ընտանիքին, հարազատներին ու ֆուտբոլային աշխարհին։ 76-ամյա Ռոկո Կոմիսոն մահացել է տևական հիվանդությունից հետո։

Կոմիսոն 2019 թվականին էր գնել «Ֆիորենտինան»՝ գործարքի համար վճարելով շուրջ 150 միլիոն դոլար։ Այս ընթացքում իտալական ակումբը երկու անգամ հասել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։

Իտալիայի առաջնության 20-րդ տուրից հետո «Ֆիորենտինան» 14 միավորով 18-րդ տեղում է։

Leave a Comment