Ինչու՞ են բեզոարյան այծերը շատ հանդիպում քարանձավներում ու դրանց հարևանությամբ
Բեզոարյան այծերին հաճախ կարելի է հանդիպել քարանձավներում կամ դրանց հարևանությամբ, որտեղ նրանք լիզում են հանքանյութերով հարուստ ժայռեր և հողը՝ ստանալու այն կենսական սննդանյութերը, որոնք բուսական սննդով միշտ չէ, որ բավարար չափով են հասանելի։ Իսկ ամռան ամիսներին այստեղ նաև թաքնվում են՝ պաշտպանվելու շոգից։ «Արփա» պահպանվող լանդշաֆտ