ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Antifake.am-ի աշխատակիցները նամակ փոխանցեցին ԵՄ դեսպանին. բողոքի ակցիա` ԵՄ և ԱՄՆ դեսպանատների առջև

Antifake․am-ի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել ԵՄ և ԱՄՆ դեսպանատների առջև։ Նրանք դեսպաններին նամակ են փոխանցել՝ ներկայացնելով քաղբանտարկյալներ Վազգեն Սաղթելյանի և Նարեկ Սամսոնյանի դատական գործերը։ Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը նշեց, որ այլ դեսպանների ևս նամակներ ուղարկվել են և ուղարկվելու են։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան Մանրամասները՝ տեսանյութում․

Ռուսաստանում աճել են iPhone-ի նույնիսկ հին մոդելները

iPhone-ի գները բարձրացել են մինչև 20%-ով։ iPhone 17-ի գինը այժմ կազմում է 82,000₽՝ 69,000₽-ի փոխարեն, իսկ iPhone 17 Pro-ի գինը՝ 117,000₽՝ 98,000₽-ի փոխարեն։ Սա պայմանավորված է ԱԱՀ-ի աճով, որն ազդել է նույնիսկ ավելի հին մոդելների վրա։   Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

Ադրբեջանցիները ստուգում են դիրքեր բարձրացող մեր զինվորներին, ինչու՞ եք նվաստացնում նրանց. լրագրողը՝ ՊՆ-ին

Ադրբեջանցիները ստուգում են դիրքեր բարձրացող մեր զինվորներին, ինչու՞ եք նվաստացնում նրանց. լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ Սուրեն Պապիկյանին Ադրբեջանցի զինվորը չի ստուգում հայ զինվորին․ Պապիկյանը՝ Սև լճի դիրքում իրավիճակի մասին ՀՀ ՊՆ-ն հասանելիություն չունի Սև լճի դիրքին, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարարը։ «Դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծվել է մի իրավիճակ, խոսքը Սև լճի դիրքի մասին … Read more

Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք էր պահում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է տարբեր տեսակի և տրամաչափի 71 փամփուշտ, նռնակներ, նռնակի ճայթուցիչներ, փամփշտատուփ։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. … Read more

Եվրոպայի մի քանի օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը անբարենպաստ եղանակի պատճառով

Ցուրտ եղանակը և տեղումները հունվարի 13-ի առավոտյան հանգեցրել են աշխատանքի դադարեցման եվրոպական երեք խոշոր օդանավակայաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը: Խոսքը Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների մասին է։ Մասնավորապես, Վիեննայում սառցապատվել են թռիչքավայրէջքային գոտիները, որոնք դեռ չի հաջողվել մաքրել։ Մի շարք ավիաչվերթներ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Ավիափոխադրումների խափանումներ են գրանցվել նաև Չեխիայում։ … Read more